Զարգացման ծրագրի 2013-2014 ուստարվա կատարողականը

Զարգացման ծրագրի 2013-14 ուստարվա կատարողականը

Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի արձանագրություններ

մանկավարժական խ. արձանագր. թ.9-1

մանկավարժական խ. արձանագր. թ.9-2

հաշվետվություն 2013-14 ուստարվա Հ. Բոշյան

հաշվետվություն 2013-14 ուստարվա Օ. Մալյան

հաշվետվություն 2013-2014 ուստարվա Մ. Գևորգյան

հաշվետվություն մաթեմատիկայի,ֆիզիկայի,ինֆորմատիկայի և բնագիտությ

հաշվետվություն2013-2014 ուստարվա կենսաբանություն, քիմիք, ֆիզկու

Հաշվետվություն ռուսերեն լեզվի և անգլերենի մեթոդմիավորման կատա

Հաշվետվություն պատմության,հասար.,ՀԵՊ,տեխնոլոգիայի և կերպարվեստի

Հաշվետվություն մասնագ. աջ. գծով տնօրենի տեղակալ Ն.Ա

 

Ուսումնական հաստատության խորհրդի արձանագրություններ

Ուսումնական հաստատության խորհրդի արձանագրություն թ.21

Ուսումնական հաստատության խորհրդի արձանագրություն թ.22

Ներքին գնահատման հաշվետվություն 2013-2014 ուստարի

Dzernark_Metodabanutyun վերջնական pupil evaluation result teachers evaluation result աշխատակազմ

ԴՊՐՈՑԸ՝ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Կրթական լայնածավալ բարեփոխումների արդյունքում ավագ դպրոցի առջև այսօր լուրջ մարտահրավերներ են ծառանում: Բարեփոխումները թելադրում են ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման նոր մշակույթ՝ կարծրատիպերից զուրկ աշխատաոճով, տեղեկատվական գերարագ ռիթմին ճիշտ ժամանակին համահունչ արձագանքելու և հարմարվելու կարողությամբ, ուսումնական գործընթացի հարահոսում կայուն ձեռքբերումներ արձանագրելու պարտադիր պահանջով:

Այս ամենը պայմանավորված է խորհրդային դպրոցի լավ ավանդույթները պահպանելու, 21-րդ դարում անընդհատ և արագ փոփոխվող տեխնիկական միջոցների զարգացման պայմաններում տնտեսության և գիտության տարբեր ճյուղերի համար կադրերի պատրաստման նախակրթարանը (դպրոցը) կայացնելու անհրաժեշտությամբ: Դպրոցի բարեփոխումները, ինչ  խոսք, տևական բնույթ ունեն: Արդեն շուրջ 20 տարի  է, ինչ  տեղի ունեցած լայնածավալ  բարեփոխումները  իրենց  ուղղակի   ազդեցությունն      ունեցան՝   հաղթահարելով  վտանգավոր  և  թերահավատությունծնող   կարծրատիպերը , որոնք առկա էին թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների, թե՛ ծնողների շրջանում:

Դպրոցը չի կարող կրավորական կեցվածք ընդունել՝  կապված   կրթական բարեփոխումների  հիմնահարցերի  ևխնդիրների  հետ:  Թեև կրթական բարեփոխումների հայեցակարգերը և ծրագրերը մշակում են հատուկ   իրավասություններ   ունեցող պետական մարմինները, այնուամենայնիվ դրանք  կյանքի  կոչողը   դպրոցն է, որը հանդիսանում է  այն <<փորձադաշտը>>, որտեղ իրականացված աշխատանքների արդյունքների վերլուծությամբ կարող են գնահատվել ակնկալվող արդյունքները, ինչպես  նաև  ի  հայտ  բերվել   բացթողումները՝ հետագայում դրանքհամակարգելու  և  կանխարգելելու նպատակով:

Այս գիտակցությամբ են իրենց  աշխատանքները իրականացնում Վանաձորի Գրիբոյեդովի անվան հ.11 (ավագ) դպրոցի թե՛ տնօրինությունը, թե՛ մանկավարժները՝ որդեգրելով աշխատանքի կազմակերպման նոր և հետաքրքիր աշխատաոճ՝ կրթադաստիարակչական աշխատանքների ատաղձը դարձնելով սովորողի ինքնակատարելագործման, ինքնակազմակերպման, ստեղծագործական կարողությունների ի հայտ բերումը և զարգացումը:

Կայացման  փուլում  գտնվող  ավագ  դպրոցի  առարկաների  ծրագրային  ծավալների  յուրացմանը  միտված  ուսուցման  արդյունավետ  մեթոդների  անընդհատ  փնտրտուքները  և  դրանց  արդիականացումը՝ նոր  տեխնոլոգիաների  աստիճանական  ներդրմամբ, նպաստեցին   սովորողների   կողմից  ոչ  միայն  ծրագրային  չափորոշիչներին  համապատասխան  գիտելիքների  որոշակի  ծավալների  ձեռքբերմանը, այլև  սեփական  անհատականության  և  դիմագծի  կերտմանը, որը  դրսևորվեց  միջազգային,  հանրապետական  օլիմպիադաներին ,  գիտաուսումնական  տարբեր  մրցույթներին  ակտիվ  մասնակցությամբ:

2013-2014 ուստարին  կրթօջախի  համար  նշանավորվեց  հաջողությունների  յուրահատուկ  հաղթահանդեսով. թե՛  միջազգային, թե՛ հանրապետական  օլիմպիադաներում, զանազան  գիտաուսումնական  մրցույթներում շուրջ  ութ  տասնյակ    սովորողներ  արժանացան     1-ին, 2-րդ, 3-րդ  կարգի  դիպլոմների, հատուկ  մրցանակների, գովասանագրերի:

ԳՊՄԻ-ի, ԵՊՀ-ի  կողմից  կազմակերպված  օլիմպիադաներին  կրթօջախը  մեծ  եռանդով  և  ակտիվությամբ  մասնակցեց: Արդյունքում՝  առաջին, երկրորդ, երրորդ  կարգի   չորս  տասնյակից   ավել   դիպլոմներ, գովասանագրեր:

Ուշագրավ  էր, որ   սովորողները   մեծ  խանդավառությամբ  մասնակցեցին      Սանկտ  Պետերբուրգի պետական  համալսարանի՝ <<Մաթեմատիկա>>, <<Քիմիա>>     առարկաներից   կազմակերպված  օլիմպիադային՝  լուրջ  և  նշանակալի  ձեռքբերումներ  արձանագրելով: Դպրոցի  սաներ  Դավիթ  Փահլևանյանը, Հռիփսիմե  Աղաբաբյանը, Լիլիթ    և Անի   Կամբուլյանները, Ալլա  Աբովյանը,Վաչագան  Արաբաջյանը, Գոհար  Հակոբյանը և Արգամ  Զաքարյանը <<Քիմիա>>  առարկայից (ուսուցիչ՝  Ն. Օհանյան), Գևորգ  Մնացականյանը, Արմեն  Աբովյանը  <<Մաթեմատիկա>> առարկայից (ուսուցիչ՝  Ս.  Մելքոնյան)  վերը  նշված  օլիմպիադայում  արժանացան  հաղթողի  պատվավոր   կոչման:

Ի  դեպ,  Կոլումբիայում  մաթեմատիկայից  2-րդ  կարգի  դիպլոմի  արժանացած  Գևորգ  Մնացականյանը  և  Գայանե  Բաբայանը հաջողությամբ  մասնակցեցին  Մոսկվայի  <<Տնտեսագիտական  բարձրագույն  դպրոց>>  գիտահետազոտական    համալսարանի ՝<<Մաթեմատիկա>>  առարկայից   կազմակերպած  օլիմպիադային՝  արժանանալով  1-ին (Գ.  Մնացականյան), 2-րդ (Գ.  Բաբայան)   դիպլոմների:

Չափազանց  ոգևորող  արդյունքներ  արձանագրվեցին  <<Կենսաբանություն>>  առարկայից.  դպրոցականների  առարկայական  օլիմպիադայի  հանրապետական  փուլում Արգիշտի  Կիրակոսյանը արժանացավ  2-րդ  կարգի  դիպլոմի, իսկ  Հռիփսիմե  Աղաբաբյանը՝  3-րդ  կարգի:  Ի  դեպ, ԵՊՀ-ի  կազմակերպած  օլիմպիադայից   ևս  կրթօջախի  սաները  վերադարձան  դիպլոմներով, գովասանագրերով:

Ինչպես  միշտ, հումանիտար  առարկաներից, մասնավորապես  <<Ռուսաց  լեզու>>  առարկայից   կրթօջախի  սաները  ունեցան  աննախադեպ  հաջողություններ, որոնք  պայմանավորված  են  տարիների  ընթացքում  դպրոցի որդեգրած  գիտամեթոդական  գրագետ, հստակ  աշխատաոճով:

Հուրախություն   կրթօջախի   մակավարժական  կոլեկտիվի՝   սովորողները  հաջողությամբմասնակցեցին  ռուսաց  լեզվից  միջազգային  հեռավար  օլիմպիադային, <<Ռուսական  արջուկ>>  մրցույթին, հանրապետական  մի  քանի  օլիմպիադաների՝արժանանալով  հատուկ    մրցանակների, դիպլոմների, իսկ  մրցանակակիրներ   Անի  Առաքելյանի (1-ին  կարգի  դիպլոմ), Ջուլիետա  Թումասյանի (միջազգային  օլիմպիադայի  մրցանակակիր), Սուսաննա  Հովսեփյանի (2-րդ  կարգի   դիպլոմ), Լեոնա  Անանյանի (3-րդ  կարգի  դիպլոմ)   համար  այս  հաջողություններըգրավականն  են  այն  բանի, որ  նախաքննական  առաջին  արգելապատնեշը  հաջողությամբ  հաղթահարվածէ:

2013-2014  ուստարում  ակնհայտ  հաջողություններ  արձանագրվեցին   <<Հայոց  լեզու>>,   <<Անգլերեն>> ,  <<Հայոց  պատմություն>>  առարկաներից: Թե՛  Լիլիթ  Գրիգորյանի (1-ինկարգի  դիպլոմ), թե՛  Հովհաննա  Թորոսյանի (2-րդ  կարգի  դիպլոմ), թե՛Հասմիկ  Կիրակոսյանի, Լիլիթ  Խաչատրյանի, Լյուսի  Կիրակոսյանի, Դիանա  Մքոյանի  և  մյուս  մրցանակակիրների  համար  արդեն  իսկ  մեկնարկած   ընդունելության  քննություններում  ունեցած   հաջողությունները  ապացույցն  են  այն  բանի, որ  գիտելիքների  այն  պաշարը՝  ձեռք  բերած  հարազատ  կրթօջախում, հաստատուն  են  և  աներեր:

Գաղտնիք  չէ, որ  ավագ  դպրոցիգերնպատակներից է  սովորողներիշրջանում  արժեհամակարգային   անհրաժեշտ  տարրերի  ձևավորմանգործընթացի  խելամիտ  և  ճիշտկազմակերպումը՝ միտվածքաղաքացիական  հասարակություն  ձևավորելուն,  սովորողներին   մոտեցնելու  ժողովրդավարության,  ազգային- պետական  մտածողություն  ուրույն  մշակույթին:

Առաջնորդվելով   վերը  նշվածով՝  դպրոցը  պարբերաբար  մասնակացում  է <<Բանավեճի  ակումբ>> -ի մրցաշարերին,  <<Dasaran.am>>-ի ,  <<Խաղաղության  կորպուս>>-ի  կողմից  կազմակերպված  ամենամյա  ասմունքի  մրցույթին, հայ պոեզիայի  և  ասմունքի  համաքաղաքային  մանկապատանեկան  փառատոներին՝  արժանանալով  1-ին, 2-րդ, 3-րդ  կարգի   բազմաթիվ   դիպլոմների:

Շարադրությունների՝  <<Անտառի  կյանքը  և  մարդկային  ճակատագրեր>>,<<Կանաչ  մոլորակը  երեխաների  աչքերով>>, <<Ռոբին  Հուդ>   միջազգայինմրցույթներում  ևս  կրթօջախը  հերթական  անգամփայլեց. Աստղիկ  Մարկոսյանը,  Սոնա  ՆալբանդյաննուԱրշակ  Մուրադյանըարժանացան  հաղթողի  պատվավոր  կոչման, իսկ  Լեոնա  Անանյանը՝ 3-րդ  կարգի  մրցանակի:

Ի  դեպ, կրթօջախի սովորողները  Ս. Ավագյանի  ղեկավարությամբ  աննախադեպ  հաջողությամբ  հանդես  եկան <<Բանավեճի  ակումբ>> -ի    հանրապետական   խաղում՝   արժանանալով  1-ին  կարգի  դիպլոմի (ոսկե  մեդալ):

Ա.Ս.Գրիբոյեդովի  ավան  հ.11 (ավագ) դպրոցը  միշտ  էլ  աչքի  է  ընկել  սպորտային  նվաճումներով  և  հաղթանակներով:  Այս  ուսումնական  տարին  ևս  նշանավորվեցակնառու  հաջողություններով.  կրթօջախի  բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի  թենիսի  թիմերը  հանրապետական  և  մարզային  մրցաշարերում  արձանագրեցին    գերազանց  արդյունքներ՝գրավելով  1-ին, 2-րդ  տեղեր, իսկ  ԱննաՌամազյանըևՔրիստինե  ՍմբատյանըԼոռու  մարզի  շախմատի  դպրոցականների  եզրափակիչ  մրցաշարում  (մինչև  14  տարեկան  աղջիկների) գրավեցին  1-ին  տեղը:

Հաջողությունների  և  ձեռքբերումների  այսպիսի  հաղթարշավը  վկայությունն  է  այն  բանի, որ  Վանաձորի  Ա. Ս. Գրիբոյեդովի  անվան հ.11 (ավագ)  դպրոցը անվարան   կարող  է  ընդառաջ  գնալ  ցանկացած  մարտահրավերի, քանզի  ունի  բանիմաց  ու  բազմաշնորհ տնօրեն՝ հանձին  Նարինե Սահակյանի,  որին  հաջողվել  է    ստեղծել  ամուր, միասնական և նպատակասլաց  մի  կոլեկտիվ, որն  աշխատում  է  նվիրված  և  անշահախնդիր:

Միջազգային խորհրդակցություն-սեմինար

Մայիսի 16-19 Աղվերանում կայացավ ուսուցիչների միջազգային խորհրդակցություն- սեմինար «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի շրջանակներում10385056_627824093969525_543212141_n, որին մասնակցում էին ուսուցիչներ  Կիպրոսից, Մալթայից, Հայաստանից, Ֆրանսիայից , Լեհաստանից, Իտալիայից: Սեմինարին Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցից  մասնակցում էին ուսուցիչներ Ն. Բարիկյանը և Վ. Պետրոսյանը: Սեմիարի ընթացքում ներկայացվեցին  Իթվինինգ ծրագրի հնարավորությունները, ծրագրով աշխատելու նպատակներն ու եղանակները:  Սեմինարի ընթացքում ակտիվ համագործակցության արդյունքում ստեղծվեցին մի շարք նոր ծրագրեր, ձեռք բերվեցին նոր գործընկերներ: Ծրագրի շրջանակներում նոր ուսումնական տարում նախատեսվում են արդյունավետ համագործակցային աշխատանքներ:

՛՛Ոզնի 2014՛՛ ամենամյա համակարգչային մրցույթ

Մեր դպրոցի 8-րդ ՛՛Ա՛՛ և 10-րդ ՛՛հտ՛՛ դասարանի 6 աշակերտ  ապրիլի 18-ին՛՛Ոզնի 2014՛՛ ամենամյա համակարգչային մրցույթոզնիից ստացել են վկայագրեր և մեկ պատվոգիր:

8-րդ դաս.
Մարգարիտա Պոզլիկյան /պատվոգիր/
Թամարա Վահանյան /վկայագիր/
Գոռ Հարությունյան /վկայագիր/
Նորայր Ամիրխանյան /վկայագիր/

10-րդ դաս.
Տաթև Սարուխանյան /վկայագիր/
Արեն Անտինյան /վկայագիր/

Previous Older Entries

Отслеживать

Get every new post delivered to your Inbox.