Դպրոցի պատմությունը

Բոլորին լավ հայտնի այս հրաշալի ուսումնական
հաստատությունը գտնվում է քաղաքի կենտրոնում:

Գիտության այս տաճարը
բազում սերունդներ է կրթել,
դաստիարակել և հպարտանում
է իր հայտնի անուններով:Սարգսյան Սուրեն (դոցենտ- տնտեսագետ)
Խաչատրյան Նվարդ ( բժշկական գիտությունների դոկտոր)
Գրիգորյան Նունե (բժշկական գիտությունների թեկնածու) Սարգսյան Աշոտ (բժշկական գիտությունների դոկտոր)
Նևսկի Անդրեյ (դիվանագետ)
Զուլոյան Նորիկ (Ինտերկապ-ի նախագահ)
Խաչատրյան Արկադի (տնտեսագիտ.գիտ. թեկնածու) Թամազյան Նարեկ (տնտեսագիտ.գիտ. թեկնածու)
Մալումյան Սուրեն (մայոր)
Վահրամով Ռոման (փոխգնդապետ)
Մելքոնյան Դավիթ (տեխնիկ. գիտ. թեկնածու)
Գրիգորյան Բելլա (բժիշկ)
Քալանթարյան Գագիկ (բժիշկ)
Հովհաննիսյան Հերմինե (ուսուցիչ)
Յուրաքանչյուրիս համար, որքան էլ լուրջ լինենք մենք, հոգու խորքում
կա մի անկյուն, որի հետ կապված են մանկության լուսավոր հուշեր, և
այդ անկյունը դպրոցն է:Վանաձորի հ. 11 դպրոցը հիմնադրվել է 1954 թվականին: 1964 թվականին կառուցվել է դպրոցի եռահարկ շենքը , որում պարբերաբար սովորել է շուրջ 2000 աշակերտ: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո պարապմունքներն անցկացվեցին վրաններում, ավելի ուշ` փայտաշեն տնակներում: 1997 թվականից` դպրոցի հին մասնաշենքերից մեկի ամրացումից հետո, պարապմունքներն անց են կացվում վերականգնված մասնաշենքում: Իրականում կյանքի խճճված խաչմերուկներում չմոլորվելու համար ոչ թե հեղաշրջումներ են հարկավոր , այլ հոգու լույս ու ջերմություն:

Ահա դպրոցի պատմությունը կերտող անուններ,
ում շնորհիվ աշխարհը դարձել է լույսի,
ջերմության և բարությայն աշխարհ:
Պրոտասովա Աննա Դմիտրիի
Գրիգորյան Լիդիա Արշավիրի
Պառավյան Հենրիկ Վարդանի
Բաղդիյանց Սվետլանա Սեմյոնի
Վարդումյան Ֆլորա Մելիքի
Գոլովինովա Մարիա Իվանի
Պենկովա Մարիա Իվանի
Սեմենյուկ Մարիա Իվանի

Կիրիակով Վասիլի Իրակլիի
Կարապետյան Կիմա Գևորգի
Դզգոևա Օլգա Զախարի
Դարբինյան Հայկանուշ Արտյոմի
Գաբրիելյան Ինեսսա Սուրենի
Եղիազարյան Ասյա Մոյիսեյի
Վորոբյով Վասիլի Երմոլայի
Գոլդիսման Ելիզավետա Սամոյլի
Դեմիրճյան Սվետլան Ռուբենի
Ալեքսանյան Աննա Արտավազդի
Պլեց Օլգա Ֆյոդորի
Ղարագյոզյան Ռիմա Հմայակի
Քալանթարյան Սեյրան Սարգսի
Վարդանյան Լյուդմիլա Վարդանի
Ավդեևա Ռաիսա Ֆյոդորի
Մումչյան Ալլա Ալեքսանդրի
Պետրոսյան Էլմիրա Պյոտորի
Լեդովսկայա Լյուդմիլա Իվանի
Բալայան Աիդա Սուրենի
Ղուլյան Գրետա Հովակիմի

(Ցավոք, նույնիսկ ինտերնետի ընձեռած մեծ հնարավորությունները թույլ չեն տալիս բոլոր երախտավորների անունները հիշատակել):

Դպրոցը մեծ կյանք է ճանապարհում 16-17 տարեկան պատանիներին և աղջիկներին: Փնտրտուքների, նվիրումների և սխրագործությունների ճանապարհին նրանց առաջնորդում են ուսուցիչներից ու դպրոցից ստացած պատվիրանները: Սակայն դպրոցից հեռանալով` նրանք հաճախ են վերադառնում` հարազատ հարկի տակ իրենց հաղթանակների և պարտությունների մասին պատմելու, վերադառնում են, քանզի գիտեն` այստեղ հիշում և սպասում են նրանց, այստեղ են նրանց ակունքները, այստեղ ապրում են «Փոքրիկ իշխանի» իմաստուն աղվեսի պատվիրանով. «Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»: Վերադառնում են, քանզի գիտեն` երկուստեք պատասխանատու են միմյանց համար. դպրոցը` իր սաների, սաները` դպրոցի անունը բարձր պահելու համար:

%d такие блоггеры, как: