Ուխտագնացություն

Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցը համագործակցել  և համագործակցում է Նարեկացի եկեղեցու  հետ:

Հոկտեմբերի  18–ին ուխտագնացություն կատարվեց դեպի Սաղմոսավանք, Մուղնի՝   ուսուցիչներ Լալա Միրզոյանի և Սուսաննա Ավագյանի  ուղեկցությամբ: Հաջորդ ուխտագնացությունը նոյեմբերի 11-ին էր: Ուխտագնացներն  այցելեցին Գոշավանք, Հաղարծին և Մաթոսավանք : Նրանց ուղեկցում էին ԵԵՄ անդամները և դպրոցի երկու ուսուցիչներ ՝ Ելենա Վալեյկոն և  Նաիրա Բարիկյանը:

Ուխտագնացները  մոմեր վառեցին  իրենց ցանկությունների իրականացման  համար, խմբով հնչեցրին տերունական աղոթքը և շարունակեցին  ճանապարհը: Գոշավանքից հետո  նրանք գնացին Հաղարծնի վանական համալիր: Մաթոսավանքի  ճանապարհը դժվար էր, նրանք  հաղթահարում էին դժվարություններ՝ գիտակցելով, որ վերևում իրենց սպասում է  հրաշալի բնություն և մի հրաշալի վանք: Երբ հասան Մաթոսավանք, ուխտագնացները  մեծ ցավ ապրեցին՝ տեսնելով, թե ինչ բարձիթողի վիճակում է գտնվում Աստծո տունը, որոշեցին այդ մասին բարձրաձայնել և ինչ-որ կերպ օգնել վանքի բարեկարգմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: