Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Գրիբոյեդովի անվան  №11 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի  հայոց  լեզվի  և  գրականության ուսուցչի  թափուր  տեղի  համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր  և բանավոր (նախարարության կողմից մշակվծ հարցաշարով):

Մրցույթին մասնակցելու համար անձը պետք է  ունենա ավագ դասարաններում աշխատելու առնվազն  5  տարվա աշխատանքային փորձ և  հանձնաժողովին ներկայացնի՝

1) հանձնաժողովի  անունով  գրավոր  դիմում՝  նշելով  այն  Թափուր  տեղի  անվանումը, որին  հավակնում  է  (Ձև 1),

2) փաստաթուղթ  (դիպլոմ)՝  ‹‹Հանրակրթության  մասին››  ՀՀ  օրենքի  26-րդ  հոդվածի 1-ին մասի  պահանջին  համապատասխան  որակավորման  մասին,

3) անձնագրի  պատճենը,

4) ինքնակենսագրություն (Ձև4),

5) Թափուր  տեղը  զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին  և աշխատանքային ունակություններին  ներկայացվող  պահանջների  բավարարումը  հավաստող  փաստաթղթերի, հավաստագրերի  պատճենները  (դրանց առկայության  դեպքում),

6) մեկ լուսանկար՝ 3×4,

7) այլ պետությունների քաղաքացիները՝  Հայաստանի  Հանրապետությունում  աշխատելու իրավունք,

8) ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները  պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 24-ից մինչև  օգոստոսի 16-ը  ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00, բացի  կիրակի  օրերից:

Փաստաթղթերի  ընդունումը  կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 26-ին, ժամը 11:00-ին,Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցում, հասցեն՝ Ազատամարտիկների պուրակ 1:

Տեղեկությունների համար զանգահարել՝  (0322) 2-09-37, (0322)2-21-30:

Comments are closed.

%d такие блоггеры, как: