Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ՝ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Գրիբոյեդովի անվան №11 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ինֆորմատիկայի ուսուցչի թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

1)      Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է(Ձև1),

2)      Փաստաթուղթ (դիպլոմ)՝ ‹‹Հանրակրթության մասին›› ՀՀօրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման մասին,

3)      Անձնագրի պատճենը,

4)      Ինքնակենսագրություն (Ձև4),

5)      Թափուր տեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6)      Մեկ լուսանկար՝ 3×4,

7)      Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

8)      ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից  մինչև հոկտեմբերի 29-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը ,բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին,Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցում:

Տեղեկությունների համար  զանգահարել՝ (0322)2-09-37, (0322)2-21-30
հեռախոսահամարներով:

Оставьте комментарий