Ներքին գնահատման հաշվետվություն

<<Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ը 2011 թ-ին գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի տարածքային բաժնում: Դպրոցի կանոնադրությունը հաստատվել է 29.12.10 թվականին:

Դպրոցն ուսումնական գործընթացը կազմակերպելու քիչ հնարավորություններ ունի` 24 սենյակ /որոնցից նորմալ է համարվում 20-ը, մյուս 4-ը մոտավորապես կոչվում են դասասենյակ/, 1 մարզադահլիճ, համակարգչային կաբինետ:

Դպրոցը տիպային շենք է:

Հզորությունը 350 աշակերտ-տեղ, բայց 2012-2013 ուստարվա սեպտեմբերի դրությամբ սովորել է 825, իսկ մայիսի դրությամբ` 818 աշակերտ:

Դպրոցում 2012-2013 ուստարում աշխատել են 58 ուսուցիչ, որոնցից երկուսը` համատեղությամբ: Դպրոցն ունի հոգեբան: Դպրոցում դասերն ընթացել են 2 հերթ: Մեկ ուսուցչին ընկնող աշակերտների թիվը կազմում էր 14:

Ներքին գնահատման հանձնաժողովի անդամներն են.

տնօրեն`Ն. Սահակյան                                  հաշվապահ` Ա. Օհանյան

ուս. գծ. տեղակալ` Հ. Բոշյան                        ծնողխորհրդի նախ.` Հ. Թադևոսյան

դպ. խորհրդի նախ.` Մ. Գևորգյան               մասն. կրթ.աջ. գծով տեղ.` Ն.Նալբանդյան

կազմակերպիչ`   Օֆ. Մալյան

 

  • Պետական միասնական քննություններին մասնակցած 92 շրջանավարտներից 18, 19, 20 միավոր ստացել են 35 շրջանավարտ, որը կազմում է քննություն հանձնողների 38 %: Ավարտական քննություններին մասնակցած 116 շրջանավարտներից 18, 19, 20 միավոր ստացել է 42 շրջանավարտ, որը կազմում է 36 %:
  • Պետական միասնական քննություններին մասնակցած 92 շրջանավարտներից 3-ը ստացել են անբավարար գնահատական, որը կազմում է 3.2 տոկոս:
  • 116 շրջանավարտից պետական միասնական քննություններին մասնակցել է 92 շրջանավարտ, որը կազմում է 80 տոկոս:
  • Հանրակրթական ծրագրի երրորդ աստիճանում սովորող 396 աշակերտից հայոց լեզվից բարձր /8, 9, 10/ տարեկան գնահատականներ ստացել են 120-ը, ինչը կազմում է 30 տոկոս, իսկ ցածր` /1, 2, 3/ ստացել են 6 աշակերտ, որը կազմում է 1.5 տոկոս:
  • Հանրակրթական ծրագրի երրորդ աստիճանում սովորող 396 աշակերտից մաթեմատիկա առարկայից բարձր /8, 9, 10/ տարեկան գնահատական ստացել են 96-ը, ինչը կազմում է 24.2 տոկոս: Ցածր գնահատական /1, 2, 3/ ստացել է 1 /մեկ/ աշակերտ, ինչը կազմում է 0.25 տոկոս:
  • <<Հայոց լեզու>> առարկայի տարեկան գնահատականների ուսումնասիրության արդյունքում ստացել է`

Տարեկանում բարձր` <<8>>, <<9>>, <<10>>, գնահատվել են I աստիճանում` 59 սովորողներից 49-ը (71,1%), II աստիճանում` 369 սովորողներից 127-ը (35%): I աստիճանում անբավարար` <<1>>, <<2>>, <<3>>, չի գնահատվել ոչ մի աշակերտ, II աստիճանում` 3-ը (0.82%):

<<Մաթեմատիկա>> առարկայից տարեկանում բարձր`<<8>>, <<9>>, <<10>>, գնահատվել են I աստիճանում` 59 սովորողներից 35-ը (59.3%), II աստիճանում` 1-ը (0.27%):

  • Հանրակրթական ծրագրերի II աստիճանն ավարտել և ամփոփիչ ատեստավորման արդյունքում վկայական է ստացել 94 շրջանավարտ, որը կազմում է  100 %:
  • <<Գերազանցության>> նշումով հիմնական կրթության վկայական է ստացել մեկ աշակերտ. Գարանյան Դավիթ Նորայրի
  • Հանրակրթական ծրագրերի III աստիճանն ավարտել և ամփոփիչ ատեստավորման արդյունքում ատեստատ է ստացել 116 շրջանավարտ, որը կազմում է 100 %:

Հանրապետական, միջազգային, համաշխարհային օլիմպիադային մասնակցել են 15 աշակերտ, որոնցից 6-ը կամ 4 տոկոսը արժանացել են մրցանակային տեղերի: Նրանցից մեկը մասնակցել է Կոլումբիայում անցկացված մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային՝ արժանանալով երկրորդ մրցանակի:

 

Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մասնակիցների ցուցակ

2012-2013

  1. Չատինյան Դավիթ                    ռուսաց լեզու                        9 դասարան
  2. Գարանյան Դավիթ                   ռուսաց լեզու                        9 դասարան
  3. Համբարյան Սուսաննա            ռուսաց լեզու                        10դասարան
  4. Առաքելյան Անի                                    ռուսաց լեզու                        10դասարան
  5. Կիրակոսյան Հասմիկ               ռուսաց լեզու                        11 դասարան
  6. Մարտիրոսյան Արփինե          ռուսաց լեզու                        11 դասարան
  7. Խաչատրյան Վալենտինա       քիմիա                        12 դասարան
  8. Աղաբաբյան Հռիփսիմե            կենսաբ.                     11 դասարան
  9. Մելիքսեթյան Հայկ                    կենսաբ.                     12 դասարան
  10. Խաչատրյան Վալենտինա       կենսաբ.                     12 դասարան
  11. Ակոջյան Աննա                          պատմություն           11 դասարան
  12. Համբարյան Սուսաննա            անգլերեն                  10 դասարան
  13. Ամիրխանյան Թագուհի           հայոց լ.                      12 դասարան
  14. Մնացականյան Գևորգ             ֆիզիկա                      11 դասարան
  15. Ավետիսյան Մանե                    ֆիզիկա                      11 դասարան

Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքները

2012-2013

  1. Համբարյան Սուսաննա            ռուսաց լ.       10 դասարան/2-րդ կարգի դիպլոմ/
  2. Առաքելյան Անի                                    ռուսաց լ.       10դասարան/2-րդ կարգի դիպլոմ/
  3. Աղաբաբյան Հռիփսիմե            կենսաբ.         11 դասարան/գովասանագիր/
  4. Համբարյան Սուսաննա            անգլերեն      10 դասարան/գովասանագիր/
  5. Մնացականյան Գևորգ             ֆիզիկա          11դասարան/I-ին կարգի դիպլոմ և  միջազգ.օլիմպ. Կոլումբիայում` 2-րդ կարգի դիպլոմ/
  6. Ավետիսյան Մանե                    ֆիզիկա          12 դասարան/3-րդ կարգի դիպլոմ/

Համայնքային, մարզային, հանրապետական, միջազգային մրցույթներին, տարբեր միջոցառումներին մասնակցած սովորողների թիվը 137 է:

Համայնքային

<<Արևմտահայ պոեզիայի գոհարները>> Սահակյան Վիկտորյա / 11հ2/, անցել է II փուլ, Մալյան Հենրիկ /12հհ1/, անցել է II փուլ, Թադևոսյան Գոհար / 9բ/,

<<Հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 20-րդ փառատոն / 12 աշակերտ/- լավագույն մասնակցություն,

<<Հայ արձակի ընտիր էջերը>> ասմունքի մրցույթ I և II փուլ / Մալյան Հենրիկ  /12հհ1/ առաջին տեղ, Թադևոսյան Գոհար  9բ շնորհակալագիր, Հարությունյան Ավետիս/11ռբ/,

Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմին նվիրված ասմունքի փառատոն / մասնակցել են 7ա դասարան Կարեն Խեչումյան, 9բ դասարան Գոհար Թադևոսյան և 10հհ2 դասարան Վիկտորյա Սահակյան/: Թադևոսյան Գոհարը Սահակյան Վիկտորյան լավագույն մասնակցության համար արժանացել են մրցանակների և պատվոգրերի / պատասխանատու` Ա. Սարուխանյան/,

Դպրոցը մասնակցել է <<Կանաչ գոտի>> ՀԿ-ի կողմից կազմակերպված <<Խաղաղություն>> թեմայով սեմինարին:

Մասնակիցներն իրենց ուժերով հիմնել են <<Խաղաղության այգի>>: Դպրոցը  մասնակցել է նաև թեմային համապատասխան նկարներով / 11-րդ դասարան- Աննա Միրզոյան և Աննա Առաքելյան և Ջուլիետա Ստեփանյան 5-րդ դասարան /: Նկարները ճանաչվել են լավագույնը:

<<Հայ երգի, պարի, երաժշտության համաքաղաքային մանկապատանեկան 24-րդ փառատոն>>-ին / Աղաբաբյան Հռիփսիմե – 11հբ դասարան, Սարգսյան Միլենա – 10ռբ, Սահակյան Արամ- 11հպ/:

<<Նոր մեդիա աշխատանք ինտերնետում>> սեմինարին, որն անցկացրեց 11ռբ  դասարանի աշակերտ Գոռ Մաթևոսյանը <<Ինձ էլ գրիչ տվեք>> վերնագրով:

Հանրապետական

Հայ մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ – Նովայի 300 և հայ անվանի պոետ Եղիշե Չարենցի 115-ամյակներին նվիրված հանրապետական ասմունքի մանկապատանեկան 5-րդ մրցույթ- փառատոն / Թադևոսյան Գոհար- 9բ, Սահակյան Վիկտորյա – 11հ2/,

Հայ մեծանուն գրողներ Համո Սահյանին և Պարույր Սևակին նվիրված Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոն / Սահակյան Վիկտորյա II փուլ/,

<<Դպրոցի արտաքին տեսքի ձևավորում>>, <<Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին>> / 12 աշակերտ/

<<Ոսկեգույն մեղվակներ>> նկարչական մրցույթ / Անանյան Լեոնա – 11ռհ, Մուրադյան Արշակ- 11ռբ, Առաքելյան Անի- 11հբ/,

<<Զվարթնոց հայ դասական, հոգևոր, ժողովրդական երգի մրցույթ- փառատոն /Սահակյան Արամ — 11հպ, Աղաբաբյան Հռիպսիմե — 11հբ, Խաչատրյան Լիլիթ- 11հպ/

<<Ինչ կանեի, եթե ես լինեի մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում>> թեմայով շարադրությունների մրցույթ / 7 աշակերտ/:

Միջազգային մրցույթներ

<<Կանաչ մոլորակը երեխաների աչքերով>> նկարչական մրցույթ /17 աշակերտ/ — Առաքելյան Անի- 11հբ, Մուրադյան Արշակ- 11ռբ անցել են միջազգային փուլ,

<<Անտառի կյանքը և մարդկային ճակատագրեր>> շարադրությունների մրցույթ / Նալբանդյան Սոնա 11 ռհ միջազգային փուլ/:

2012-2013 ուստարում դպրոցի պատմության ուսուցիչ Արշալույս Զուրաբյանը հաղթող է ճանաչվել ՀՀ ԿԳՆ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կազմակերպված <<Լավագույն ուսուցիչ>> հանրապետական մրցույթում:

Հետազոտական, ստեղծագործական աշխատանքների մասնակցել է 40 աշակերտ 5%:

Ելնելով ավագ դպրոցի` սովորողներին ներկայացված կարևորագույն պահանջներից, այն է` սովորողների մոտ ձևավորել վերլուծական- հետազոտական որոշակի կարողություններ և հմտություններ, հաճախակի կազմակերպվել են աշակերտական գիտաժողովներ, մրցույթներ:

Ուշագրավ էր գրականագետ Դ. Գասպարյանի հետ հանդիպումը. 11-րդ դասարանի աշակերտները /թվով 37 աշակերտ/ պրոֆեսորին ներկայացրին Չարենցի

կոնկրետ ստեղծագործության վերաբերյալ սեփական դիտարկումները` ինքնուրույն հետազոտական աշխատանքի տարրերով:

Ինքնատիպ էր 11-12-րդ դասարանների աշակերտների Ռուս համագործակցության շրջանակներում <<Բրյուսովի կյանքը>> թեմայով հետազոտական աշխատանքների կատարումը սահանկար- շնորհանդեսների տեսքով /3 աշակերտ/:

Առաջնահերթության կարգով մշակվել և հաստատվել են դպրոցի` սովորողներին ներկայացվող ներքին կարգապահական կանոնները, որոնց հիման վրա յուրաքանչյուր դասարան մշակել է կարգապահական սեփական կանոնակարգը:

Դպրոցում լուրջ, հանգամանալից աշխատանքներ են կատարվել սովորողների իրավական գիտակցության ձևավորման ուղղությամբ. Լոռու մարզի անչափահասների դաստիարակության գծով տեսուչները ժամանակ առ ժամանակ հանդիպել են սովորողների հետ` հանդես գալով իրավական տարրական գիտելիքների վերաբերյալ զեկույցներով, զրույցներով:

Դասղեկական ժամերին անց են կացվել հետաքրքիր թեմաներով զրույց-դասախոսություններ <<Արատավոր սովորույթները դեռահասների շրջանում>>, <<Իրավունք և պարտականություն>> թեմաներով: Արդյունքում դպրոցում տարվա կտրվածքով իրավախախտումներ չեն գրանցվել:

Սովորողների կողմից ուշացումներ կատվել են, սակայն դրանք պարբերական բնույթ չեն կրել:

Կարգապահական տույժեր չեն կիրառվել 2012-2013 ուստարում, խրախուսանքներ` երեք ուսուցիչ /22.05.2013թ., N 33-Լ/, աշակերտներ` /01.11.2012թ. թիվ 67-Ա, 06.10.2012թ. թիվ 58-Ա/:

Արտադասարանական աշխատանքներին մասնակցած սովորողների թիվը` 571, տոկոսը` 70%: Մասնակցություն <<Dasaran·am>>, <<Բարին արա´>> ծրագրին: Արտադասարանային աշխատանքների արդյունավետությունը ուղղակիորեն առնչվում է սովորողների գեղագիտական, բարոյական, աշխատանքային դաստիարակության խնդիրներին:

Անց են կացվել համադպրոցական միջոցառումներ

Համադպրոցական տողան` նվիրված գիտելիքի օրվան, աշակերտական խորհրդի ընտրություններ, համադպրոցական աշակերտական ժողովներ  ծնողական ժողովների անցկացում, ուստարվա խնդիրները / ծանոթություն դպրոցի կանոնադրությանը, ներքին կարգապահական կանոններին, դասղեկների մասնագիտական վարպետության բարձրացում /նորմատիվային փաստաթղթերի ուսումնասիրում. աշակերտների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում, ՀՀ օրենքի 16 հոդվածի 11 մասով սահմանված բացակայությունների ծանուցումների ստորագրում/ մասնակցություն տարբեր ծրագրերի` <<Այբ>> /<<Ռուսական արջուկ>> /  71 աշակերտ/ 2 հատուկ մրցանակ` Սարգսյան Նոնա և Համբարձումյան Իլոնան, << Պատանի քիմիկոս>> /  6 աշակերտ/ 3 պատվոգիր` Կամբուլյան Անի, Կամբուլյան Լիլիթ, Հովհաննիսյան Ինեսա, <<Կենգուրու>> մաթեմատիկական մրցույթ, որին մասնակցել են 78 աշակերտներ, 11ֆ հոսքի աշակերտ Գևորգ Մնացականյանը արժանացել է լավագույն մասնակցության համար մրցանակի/ համադպրոցական կավճանկարի մրցույթ` <<Խաղաղությունը կյանքի հիմքն է>>, շարադրությունների մրցույթ` <<Պապիկն ու տատիկը կողքիս են>> տոնական ռադիոհամերգ, <<Աշնանային Վանաձոր>> մրցույթ, լուսանկարների մրցույթ` <<Վանաձորյան բնանկարներ>>, համագործակցությունը ՀԿ-ների հետ <<Խաղաղության երկխոսություն>>, <<Զարթոնք 89, <<Կարիտաս>>, <<Խաչվող ուղիներ>>, <<Առավոտ>> ասմունքի համադպրոցական մրցույթ, համադպրոցական ԱԽ ժողով <<Մեր դպրոցական կյանքը>> /2 ամիսների աշխատանքի արդյունքների ամփոփումը/, միջոցառումներ` նվիրված թատրոնի միջազգային օրվան / հանդիպումներ Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների, դպրոցի շրջանավարտ դերասանների, Կինոյի և թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոսների ու դերասանների հետ, այցելություններ մշակույթային օջախներ / թատրոններ/, ամանորին ընդառաջ  տոնականորեն ձևավորել են դասարանները, դպրոցը, ակցիա` << Մենք խաղաղության կողմնակից ենք>> կավճանկարի մրցույթ, մրցույթ` <<Ձմեռային բնանկարներ>>, հայրենասիրական երգերի և ազգային երգի համադպրոցական փառատոն, նկարչական մրցույթ` <<Գարունն իմ քաղաքում>>, <<Վերջին զանգ>> միջոցառման նախապատրաստում և անցկացում, աշխորհրդի նիստ. ուստարվա ընթացքում կատարած աշխատանքների ամփոփում. / հաջողություններ և անհաջողություններ/, համադպրոցական ժողովի անցկացման նախապատրաստում և անցկացում, աշակերտների ամառային հանգստի կազմակերպումը:

<<Երգը բարեկամության կամուրջ>> քաղաքային և մարզային միջոցառում.

Դպրոցը ավարտել է <<Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից>> եռամյա ծրագիրը /Կ. Գրիգորյան, Լ. Միրզոյան, Ն. Բարիկյան/.

<<Հայ ասպետ>>  նախապատրաստական խումբ 14-15 աշակերտ, մասնակից` 7, <<Ասպարեզ>>Թորոսյան Հովհաննես /2-րդ տեղ/, <<Երկիր մեդիա>> մասնակից` 6, / Լ. Միրզոյան/ <<Բանավեճի ակումբ>> /Ս. Ավագյան/

Արտադպրոցական կրթությանը մասնակցած աշակերտների թիվը` 457, տոկոսը` 56%: Սովորողները նախընտրում են հաճախել երաժշտական և շախմատի դպրոցներ, սպորտային, պարային խմբակներ: Խմբակներում ընդգրկված շնորհալի աշակերտները իրենց գործուն մասնակցությունն են բերում դպրոցի արտադասարանական միջոցառումներին:

Բացի այդ դասղեկների կողմից կազմակերպվել են դասղեկական ժամեր.

Իրավական գիտելիքների դասեր, կազմակերպչական դասղեկական ժամեր, դասարանական ինքնավարության մարմինների ընտրություններ, դասղեկական ժամեր` <<Ծայրահեղականությունը և հայրենասիրությունը>>, <<Երեխայի պարտականություն-

ներն ու իրավունքները>>, <<Արատավոր սովորույթները դեռահասների շրջանում>>, ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումներ, միջոցառումներ` նվիրված ուսուցչի օրվան <<Շնորհավոր տոնդ, ուսուցի´չ>>, <<Բրեյն-րինգ>>, <<Հեռուստատեսությունը և նրա ազդեցությունը մեր հասակակիցների վրա>>, <<Երկիր մոլորակի մարդկանց մաքուր մոլորակը>>, <<Սովորում ենք տնտեսել>>, <<Մենք վանաձորցիներս>>, դասղեկական ժամերի անցկացում նվիրված ժողովուրդների միասնության և հանդուրժողականության միջազգային օրերին, <<Տարբեր ազգերի երեխանե´ր, մենք բարեկամության երազով ենք ապրում>>, <<Ի՞նչ է նշանակում հարգել ուրիշին>>, <<Փոխադարձ հասկացողությունը>>, <<Երկիրը, որտեղ մենք ապրում ենք>>, <<Ալկոհոլի ազդեցությունը օրգանիզմի վրա>>, <<Առողջ սնունդ>>, <<Վիտամին >>, <<Ամանորի պատմությունը աշխարհում և Հայաստանում>>, դասղեկական ժամեր`  նվիրված ՄԱԿ-ի ասամբլեայի կողմից ազգային փոքրամասնությունների / էթնիկական, կրոնական և լեզվական/  իրավունքների հռչակագրին, <<Քո ապագա մասնագիտությունը>>, <<Ժամանակակից նորաձևությունը և առողջությունը>>, <<Քերականության թագավորությունում>>, <<Իրավունք և պատասխանատվություն>> շաբաթի անցկացումը / անչափահասների արատավոր սովորույթները, հանդիպում ՆԳ ԱԳ բաժնի աշխատակիցների հետ/, <<Ճամփորդություն բարեկեցության երկրում>>, <<Առողջ  ապրելակերպ>>, <<Սովորություններ. Լավ և վատ>>, <<Արևի վրա էլ բծեր կան>>, ազգային տոների օրեր / Սուրբ Սարգիս, Բարեկենդան/, <<Առակների աշխարհում>>, <<Մայրի´կ, ես սիրում եմ քեզ>>, իրավական գիտելիքների շաբաթ <<Մարդու իրավունքներն ու պարտականությունները>>, համադպրոցական դաս` նվիրված ջրի համաշխարհային օրվան <<Ջուրը կյանք է>>, <<Ինչ մասնագիտություն ենք ընտրում>>, <<Մարտի 8-ը մայրիկների տոնն է>>, միջոցառումներ` նվիրված Մայրության և գեղեցկության օրվան / դասարանական պատի թերթերի լուսընծայում, շնորհավորական բացիկներ մայրիկներին/, թանգարանների միջազգային օրը / այցելություն քաղաքային պատկերասրահ, Ստ. Զորյանի տուն-թանգարան, քաղաքային երկրագիտական թանգարան/, <<Մենք ո´չ  ենք ասում ցեղասպանությանը>>, <<Մայր իմ անուշ ու անգին>>:

ԱԽ աշակերտները հաշվետվություն են ներկայացրել առաջին և երկրորդ կիսամյակների վերջում իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ` պատրաստելով սահանկարների շնորհանդեսներ. <<Բարին արա´>> բարեգործական ծրագրի շրջանակներում ներկայացրել են իրենց կատարած բարի գործերը / այցելություն թաղամասի տարեց ծերերին, օգնություն դեղորայք և քաղցրավենիք, այցելություն գրադարան, հին գրքերի վերանորոգում, այցելություն <<Նարեկ>> հիվանդանոցային համալիր ստացիոնար բուժում ստացող երեխաներին/: Արդյունքում հաղթող են ճանաչվել <<Բարի գրքասեր>> և <<Լավագույն աշակերտական խորհուրդ>> անվանակարգերում:

Հանրակրթական ծրագրերի I աստիճանից II աստիճան փոխադրված 72 սովորողից 8-ը ցուցաբերել է <<գերազանց>> առաջադիմություն, 22-ը` <<լավ>> և 4-ն ունեն տարեկան անբավարար գնահատականներ: Հիմնականում երեխաները հարմարվել են դպրոցական կարգ ու կանոնին, ռեժիմին, սիրում ու վստահում են ուսուցիչներին: Պատրաստակամ են ուսումնական առաջադրանքները և հանձնարարությունները կատարելու նկատմամբ:

Նոր կրթական աստիճանին նրանց հարմարվածության մակարդակը կարող ենք գնահատել <<լավ>>:

Հանրակրթական ծրագրերի երկրորդ աստիճանից երրորդ աստիճանն են փոխադրվել 76 աշակերտ մեր դպրոցից և 69 աշակերտ հանրապետության այլ ուսումնական հաստատություններից: 10-րդ դասարաններում սովորել  են 145 աշակերտ, որոնցից` 76-ը հումանիտար և 59-ը` բնագիտամաթեմատիկական հոսքերում: Աշակերտները հիմնականում հարմարվել են նախընտրած հոսքին և ներկայացված պահանջներին: Քիչ են եղել այն դեպքերը, երբ աշակերտը նախընտրել է փոխել հոսքը, հազվադեպ են եղել նաև ենթահոսքերը փոխելու դեպքերը:

Սովորողների հարմարվածության մասին են վկայում նաև տարեվերջյան  փոխադրական քննությունների արդյունքները, ըստ որոնց վերջնական վերլուծության` խորացված մասնագիտական առարկաներից անբավարար են ստացել 10, 11 –րդ դասարաններում  սովորող 280 աշակերտներից 49-ը, ինչը կազմում է 17,5 :

Մեթոդմիավորումների հետ համագործակցելով` կազմվել են ներդպրոցական առարկայական օլիմպիադաների ժամանակացույցը, հանձնաժողովների կազմը, տարբերակները, անցկացվել այլ աշխատանքներ ներդպրոցական օլիմպիադաները կազմակերպելու ուղղությամբ: Ուսուցիչներին հանձնարարվել է լրացուցիչ աշխատել տարածքային և մյուս փուլեր անցած աշակերտներին նախապատրաստելու ուղղությամբ:

Ուսումնական հաստատության կողմից անց են կացվել շարադրությունների մրցույթ` <<Պապիկն ու տատիկը կողքիս են>> 5ա, 5բ, 5գ դասարաններ / 67 աշակերտ/, կավճանկարի մրցույթ նկարչական մրցույթ / 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարանների 3-4 ական աշակերտ / հաղթող է ճանաչվել 11ռբ և 11ռհ դասարանների կավճանկարները, վիկտորինա` նվիրված Ցարսկոյե Սելոյի լիցեի օրվան / 14 մասնակից, 10-12-րդ դասարաններ/, հաղթողներ 10ռհ դասարանի աշակերտներ` Երիցյան Օքսաննա, Շարբաթյան Արինա, Առաքելյան Անի: Դպրոցն ունի նկարչական վահանակ, որտեղ ներկայացվում են սովորողների գեղանկարչական աշխատանքները:

Կարևորելով ազգային դպրոցի կարևորագույն նպատակներից մեկը, այն է` համակողմանիորեն զարգացած անձի ձևավորումը, դպրոցում պարբերաբար կազմակերպվել են ուխտագնացություններ, զբոսաշրջություններ, այցելություններ մշակութային օջախներ, թեմատիկ էքսկուրսիաներ, արշավներ` հայրենի քաղաքը, մարզը և երկիրը ճանաչելու նպատակով:

Ուսուցիչներ Ե. Վալեյկոն, Ն. Բարիկյանը, Լ. Միրզոյանը, Ս. Ավագյանը Սրբ. Գր. Նարեկացի եկեղեցու <<Երիտասարդաց միության>> հետ    միասին կազմակերպել են ուխտագնացություններ դեպի Հաղարծին, Գոշավանք և Մաթոսավանք, Մուղնի, Օշական և  Սաղմոսավանք: Ուխտագնացությանը մասնակցել են 53 աշակերտներ:

Զուրաբյան Ա.- 10ռհ Վարագավանք

Միրզոյան Լ. – 11հպ, 12հհ1, 11հտ- Քոբեր, Արդվի, Օձուն, Ախթալա, Թումանյան կայարան, Եռաբլուր, Ամբերդ, Ծիծեռնակաբերդ:

Ներքին գնահատման հաշվետվության քննարկման արդյունքում ուսումնական հաստատության զարգացման ծրագրում կան մի շարք լրամշակումներ.

1. Ուսուցիչները խրախուսվել են.

ա. մանավանդ ավագ դասարաններում աշխատողները, որ ավելի ակտիվորեն մասնակցեն զանազան մրցույթների և ծրագրերի / ոչ միայն կրթական ոլորտի/

բ. Ակտիվորեն մասնակցեն <<Տարվա լավագույն ուսուցիչ>> մրցույթին

2.  փոխվել են ջրագծերը, մուտքի դուռը

Պլանավորվել է հաջորդ ուստարում նորացնել սպորտային գույքը, փոխել կոյուղագծերը, ձեռք բերել նոր սեղան-նստարաններ, փոխել մուտքի դուռը / այդ մեկն է մնացել/ և անդրադառնալ հետագա տարիներին տանիքին և ներսի դռներին, ինչպես նաև պատուհաններին:

Յուրաքանչյուր ուստարվա ընթացքում բոլոր ուսուցիչները ըստ պարտադիր բուժզննման ժամանակացույցի անցնում են բուժական մի շարք ստուգումներ:

Իսկ սովորողները անընդհատ հսկողության տակ են և ըստ տարիքային խմբի միշտ կատարվում են ստուգումներ և պատվաստումներ / ստոմատոլոգիական, ակնաբուժական և այլն/:

  1. <<Վանմեդ>> ԲՍԿ ՓԲԸ-ն 2012 թ-ին  պետական պատվերի շրջանակներում իրականացրել է 6 և 12 տարեկան աշակերտների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծրագիր:
  2. 16 տարեկան աշակերտների պատվաստում:
  3. 15 տարեկան աշակերտների բուժզննում:
  4. Ֆիզկուլտուրային մասնակցելու խումբը որոշելու համար համապատասխան բուժզննման իրականացում:
  5. 5-12-րդ դասարանի աշակերտների գլխի ոջիլի ստուգում:
  6. Սանիտարահիգենիկ իրավիճակի ընդհանուր և շարունակական հսկողություն:
  7. Զրույց 5-12-րդ դասարանի աշակերտների հետ հիգենիայի վերաբերյալ:
  8. Հիվանդներին, վնասվածքներ ունեցողներին առաջին բուժօգնության ցուցաբերում:
  9. Դպրոցում առկա սննդի նկատմամբ սանիտարահիգենիկ ընթացիկ հսկողության ապահովում:
  10. Սկրինինգ- տեստերի կատարում /քաշ, հասակ, Զ/Ճ/:

Ուսուցիչները յուրաքանչյուր տարին մեկ անգամ ենթարկվում են պարտադիր բուժզննման` ըստ հաստատված ժամանակացույցի:

Ուսումնական հաստատության ծնողական, աշակերտական, մանկավարժական խորհուրդների փոխկապակցված և ներդաշնակ աշխատանքը, ինչ խոսք, ենթադրում է արդյունավետության բարձր մակարդակ: Ծնողական խորհուրդը, սակայն, ընտանիք – դպրոց համագործակցության շրջանակներում ակտիվություն չցուցաբերեց, ինչը, ի դեպ, բացատրվում է ծնողների հոգեբանամանկավարժական տեղեկացվածության որոշակի մակարդակով:

<<Ծնողական համալսարանի>> աշխատանքներում ԾԽ-ն ակտիվ մասնակցություն չցուցաբերեց:

ԱԽ –ը, սակայն, ողջ տարվա ընթացքում անընդհատ հանդես է եկել նորանոր նախաձեռնություններով` իր աշխատանքը ներդաշնակելով դպրոցի դաստիարակչական աշխատանքներին: Աշակերտական  խորհուրդը նկատելի աշխուժություն առաջացրեց դասարանների ակտիվների աշխատանքներում` նրանց ներգրավելով միջոցառումների, մրցույթների, ուխտագնացությունների, արշավների և ՀԿ-ի հետ հանդիպումների աշխատանքներում:

Ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության դիտարկման նպատակով պարբերաբար կազմակերպվել եմ դասալսումներ, անցկացվել քննարկումներ և մեթոդական զրույցներ, մ/մ նիստերի ժամանակ առաջադրվել է վարել առարկայական մեթոդական դասեր և հաջողված փորձերը տարածել մյուս ուսուցիչների շրջանում: Կրթական ծրագրեր իրականացնող տարբեր կազմակերպությունների հետ մշտական կապ պահպանելով` տեղեկացվել եմ զանազան սեմինարների, որակավորման դասընթացների և այլ միջոցառումների մասին, ուսուցիչները մասնակցել են այդ միջոցառումներին:

Դպրոցի բոլոր հաջողությունները ասում են մեր ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության, կրթության որակի ապահովմանն ուղղված նրանց նորարարական գործունեության մասին: Մանավանդ ավագ դպրոցի այսօրվա պահանջները հասկանալով մեր ուսուցիչները ուսումնադաստիարակչական գործընթացում ներդաշնակ համադրում են ուսուցման ավանդական և արդիական մեթոդները:

Որակավորման I տարակարգ է ստացել 3 ուսուցիչ, որը կազմում է 5.6%:

Անահիտ Իսկանդարյան

Աշոտ Թունյան

Աշոտ Սաքանյան

Այս լավ արդյունքներին դպրոցը հասել է ուսուցիչների մասնագիտական բարձր պատրաստվածության, նրանց ակտիվ գործունեության շնորհիվ, որին չեն նպաստում դպրոցի պայմանները:

Դպրոցն ունի բավարար նյութատեխնիկական բազա և ապահովված է ուսումնամեթոդական գրականությամբ, բայց դպրոցը չունի բավարար և նորմալ պայմաններ, չունի լաբորատորիաներ, չունի նորմալ գրադարան և ընթերցասրահ. Սրանք խնդիրներ են, որոնք դպրոցը ինքնուրույն լուծել չի կարող: Դպրոցում այս ամառվա ընթացքում վերանորոգվել են  ամբողջ ջրագծերը` տնտեսած գումարների հաշվին. դա կատարվել է հրատապ, որովհետև խողովակներից մեկը պայթել էր և ջուրը լցվում էր նկուղը, որի վերաբերյալ ունենք մասնագիտական խմբի որոշումը:

Համակարգչային սենյակը ՆԶՊ-ի զինապահեստի հետ միացած են անվտանգության ազդանշանային համակարգին և ունեն վանդակաճաղեր:

Դպրոցը հիմնականում ապահովված է ՏՀՏ-ով: Ուսուցիչները հիմնականում տիրապետում են ՏՀՏ-ին, հաճախակի են դրանք կիրառում ուսումնական գործընթացում` դասի արդյունավետության բարձրացման նպատակով:

 

Դպրոցի 2013 թ. ֆինանսական վիճակի ներքին գնահատում

 

Ըստ 2013 թ. ֆինանսավորման, գումարը բաշխվել է համապատասխան հոդվածների` աշխատավարձի, կապի ծառայության, ջեռուցման, էլեկտրաէներգիայի, ջրի, աղբահանման և այլ ծախսերի:

2013 թ. կատարվել են նկուղային ջրագծերի փոխման աշխատանքներ, ձեռք են բերվել աշակերտական աթոռներ: Ըստ ֆինանսավորման փոփոխված տվյալների տարեվերջում կունենանք տնտեսում, որից որոշակի գումար կտրամադրվի դպրոցի աշխատողներին որպես հավելավճար, իսկ մնացած գումարը կնախատեսվի 2014թ. աշակերտական սեղան- աթոռների ձեռքբերման և վերանորոգման աշխատանքների համար:

Համայնքը դպրոցի խնդիրների լուծման հարցում շատ պասիվ և անտարբեր է գտնվել անցած ուստարում:

Պարբերաբար կատարվող դասալսումների և ուսուցիչների հետ անցկացվող զրույցների ընթացքում շեշտը դրվել է աշակերտակենտրոն ուսուցման, ուսման ավանդական և արդիական մեթոդների զուգադրմանը` նպատակ ունենալով խթանել աշակերտի ինքնուրույնության և ստեղծագործական հատկանիշների զարգացմանը:

Ուսուցումը կազմակերպվել է ըստ ավագ  դպրոցի շրջանավարտներին ներկայացվող պահանջների, իսկ շրջանավարտի մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի անցնելու և կրթությունը շարունակելու նպատակով հանդիպումներ են կազմակերպվել Վանաձորի ԲՈՒՀ-երի և այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ / Ամերիկյան համալսարան, ԵԿՏԱ, ԳԱ Վանաձորի մասնաճյուղ/:

Մշակույթի պալատում աշակերտները հանդիպել են Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ամբիոնների աշխատակիցների հետ: Դասղեկները երբեմն-երբեմն այցելություններ են կազմակերպել տարբեր ձեռնարկություններ:

Սովորողները ակտիվ մասնակցություն են ունեցել կրթության բարենպաստ միջավայրի ստեղծման աշխատանքներին: Սովորողները ակտիվությամբ են մասնակցել ոչ միայն դպրոցի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին, այլև ստեղծել են ուսումնական հետաքրքիր նյութեր /էլեկտրոնային ֆիլմեր, սահանկարների շնորհանդեսներ, ուսումնական վահանակներ/:

Դպրոցահասակ երեխաներին ուսումնառության մեջ ընդգրկելու, նրանց վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու և մշակելու ուղղությամբ կազմվել են հարցախույզներ` սովորողների անհատական տվյալների բազան հարստացնելու համար:

Յուրաքանչյուր աշակերտի համար գրվել է անհատական բնութագիր` շարժառիթային, հոգեբանական, ուսումնական:

Սեռային / գենդերային/ հավասարության ապահովմանը և համայնքում ապրող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների` կրթությունից դուրս չմնալու համար դպրոցում սովորող 124 աշակերտի գրքերը տրվել են զեղչով:

Էքսկուրսիաների ժամանակ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող աշակերտներից գումար չեն վերցրել, փոխարենը դասընկերներն են վճարել:

Դպրոցում սեռային հավասարությունն ապահովված է. միջոցառումներին մասնակցել են և´ աղջիկներ, և´տղաներ:

Դպրոցում դասղեկական ժամերին կազմակերպվել են միջոցառումներ, որոնք վերաբերել են դպրոցում սովորող այլազգի երեխաների մշակույթին: Նպատակը այդ երեխաների ինտեգրումն է նոր միջավայրին:

Ուսուցիչները դպրոց են ընդունվել մրցութային կարգով` ըստ ՀՀ ԿԳ նախարարի 15.04.2013թ. N 396-Ն հրամանի և դպրոցի խորհրդի 2013թ. հունիսի 26 N 15 նիստի որոշման 2012-2013 ուստարում դպրոց են ընդունվել` մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Մելքոնյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Անուշ Սարուխանյանը, պատմության ուսուցիչ Արշալույս Զուրաբյանը,անգլերենի ուսուցչուհի Կարինե Ջաղացպանյանը,  ֆիզիկայի ուսուցչուհի Մարինե Շեկոյանը:

Անձնական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են Ջ. Անդրեասյանը, Եկ. Պողոսյանը, Տ. Վալեյկոն:

Ստուգումներ են անցկացրել Կրթության պետական տեսչությունը 7 անգամ, ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը, Ազգային ժողովի վերահսկիչ պալատը: Ստուգումների արդյունքում խախտումներ չեն գրանցվել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: