‹‹Հիսուսի առակներ›› խորագրով միջոցառում

Նոյեմբերի 21-ին Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` ‹‹Հիսուսի առակներ››  խորագրով:

Միջոցառումը կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Ե. Վալեյկոն:

Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենությունը, եկեղեցական թեմի ներկայացուցիչ քահանա տեր Վահան Ազարյանը:

Բեմականացվեցին մի շարք առակներ` ‹‹Սերմնացանի առակը››, ‹‹Այրի կնոջ առակը››, ‹‹10 կույսերի առակը››, ‹‹Բարի սամարացու առակը››:

Հնչեցին մի շարք կրոնական թեմայով երգեր, այդ թվում նաև ‹‹Տեր ողորմյա››-ն, որոնք աշակերտների շուրթերով հնչում էին սիրով ու ջերմությամբ:

Միջոցառումը նպատակ էր հետապնդում աշակերտներին տեղեկացնել առակի բարոյախրատական նշանակությունը, դպրոց-եկեղեցի սերտ և ամուր կապի ապահովումը, ինչպես նաև աշակերտների մեջ սերմանել բարություն, ներողամտություն, սեր, հարգանք մերձավորի և շրջապատի  նկատմամբ, իսկ բացասական արատները` չարությունը, նենգությունը, խաբեբայությունը ի չիք դարձնել:

Վերջում իր խրատական խոսքով ելույթ ունեցավ տեր Վահան Ազարյանը, ով ողջունեց միջոցառման գաղափարը և աշակերտներին հորդորեց ավելի հավատարիմ լինել Աստծո պատվիրաններին, լինել բարեպաշտ և կարեկից:

image (2) image (3) image (4) image (5) image (6) image (7) image (8) image

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: