Իմ երևակայության Հնդկաստանը

27-01-2015 21-39-54 20150126_191017 20150126_191218 20150126_191327 20150126_192347Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ հունվարի 26-ին  «Արմենիա Մարիոթ »  հյուրանոցում կազմակերպվել էր  ընդունելություն ,որին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության  նախարար  Արմեն Աշոտյանը : Միջոցառման ընթացքում ամփոփվեցին  «Իմ երևակայության Հնդկաստանը » նկարչության և շարադրության  մրցույթի արդյունքները ,որը  կազմակերպվել էր ՀՀ  կրթության և գիտության  նախարարության ,Հնդկաստանի դեսպանատան և «Թումո » ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով :

ՀՀ  կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանը  շնորհավորեց  Հնդկաստանի  դեսպանին  և  հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա  կապակցությամբ : Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Սուրեշ Բաբուն  նշեց , որ այս մրցույթը դեսպանատան  ամենամեծ  դիվանագիտական  նախաձեռնություններից  է  և հայ – հնդկական  բարեկամության  ամրապնդման  կարևորագույն  երաշխիք :

Այնուհետև հայտարարեցին  հաղթողների անունները , որոնց  մրցանակները հանձնեց  ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանը: Առաջին տեղեր գրաված դպրոցականները մեկնելու են Հնդկաստան,իսկ 2-րդ և 3-րդ տեղեր գրաված աշակերտները ստացան պատվոգրեր և թանկարժեք նվերներ: Այդ աշակերտների թվում էր նաև Վանաձորի Գրիբոյեդովի անվան թ.11ավագ դպրոցի 6 ա դասարանի աշակերտ Գոռ Աթոյանը,ով շարադրության մրցույթում արժանացավ

3-րդ մրցանակի և կարողացավ լավագույնս ներկայացնել Հնդկաստանի անցյալը, ներկան և ապագան:

Շնորհավորում ենք մեր դպրոցի սանին պատվավոր հաղթանակի առթիվ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: