Մենք հզոր ենք մեր բանակով

Մենք հզոր ենք մեր բանակով20150127_120107 20150127_120123 20150127_120204 20150127_120459 20150127_120824 20150127_121520 20150127_121748 20150127_121948 20150127_123143 20150127_123147Հայոց ազգային բանակի կազմավորումը առաջնահերթ նշանակություն ստացավ պետության անվտանգության  և անկախության պահպանման հարցում :

1992թ. հունվարի 28-ին կառավարության ընդունեց   «ՀՀ պաշտպանության  կառավարության մասին » պատմական  որոշումը : Հենց  այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը :

Բանակն  աստիճանաբար  զինվեց ժամանակակից  ռազմական տեխնիկայով  և պատվար դարձավ անկախության պաշտպանության գործում :

2015  թ. հունվարի 27-ին  դաստիարակչական աշխատանքների  կազմակերպիչ  Լ.Թադևոսյանի  և աշխորհրդի նախագահ Ս.Սարգսյանի համատեղ  ջանքերով  կազմակերպվեց միջոցառում ՝նվիրված Հայոց բանակի 23-րդ տարելիցին :

Միջոցառմանը մասնակցում էին 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները ,ովքեր իրենց ելույթով հուզեցին և ոգևորեցին ներկաներին : Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Ն.Ա.Սահասկյանը ,ՄԿԱ գծով   տեղակալ Ն.Նալբանդյանը , զինղեկ Ս.Խառատյանը և հրավիրված էր հատուկ հյուր ՝Վանաձորի զինվորական կոմիսարիատի պահեստի սպաների հաշվառման  բաժնի պետ,մայոր Տիգրան Բաղոյանը :

Միջոցառումն սկսվեց տողանով,դրոշի բարձրացմամբ և օրհներգով ,հագեցած էր հայրենասիրական երգերով , բանաստեղծություններով , հետաքրքիր ֆիլմերով, Ավոյի, Բեկորի , Վազգեն Սարգսյանի  խոսքերով և կատարած սխրանքներով, հետաքրքիր ֆիլմերով :

Աշակերտներին  իրենց  հայրենաշունչ խոսքը հղեցին դպրոցի տնօրեն Ն.Ա.Սահակյանը  և  մայոր  Տիգրան Բաղոյանը , ովքեր աշակերտներին մաղթեցին խաղաղ երկինք, անձնվիրություն ,մեծ  հայրենասիրություն , որպեսզի  էլ ավելի ամրապնդեն  մեր բանակը և դառնան  հայ հերոսների կյանքի գնով կերտած բանակի արժանի հետևորդները :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: