Հուշ-երեկո նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյակին

Կան իրադարձություններ, որ չեն մոռացվում և որքան հնանում են, այնքան դառնանում են:

Դարեր գոյատևած , իր սուրբ կրոնը, իր գիրը զենք դարձրած հայը 20-րդ դար  հասավ վաղվա օրվա հանդեպ հավատով: Սակայն հենց 20-րդ դարի սրտում կատարվեց աշխարհում ամենաանհեթեթն ու անմարդկայինը. մարդուն դատում են, պատժում մեղքերի համար, իսկ հային պատժում են ազգ լինելու համար: Հայ ժողովրդի լաց ու կոծերը երկնքում են դեռ ու չի մարելու կրակն ու հուրը, այրվող այդ հուրը աշխարհիս մեղքից: Բայց հայն ապրում է ու կապրի հավատով, կապրի մեծ հույսով, քանզի Աստծո տված հողն ու ջուրը մեկ է Աստծով էլ մեզ է հասնելու:

Լսեք մարդիկ մեր դատավճիռը. վերջ ամեն ցեղասպանության, լկտի բռնության, լպիրշ ուժի: Մարդը ծնվել է ազատ և ազատ ու խաղաղ պիտի ապրի:

Թե ողջ աշխարհը քար դառնա, լռի,

Տեր-Զորն երբե՛ք, երբե՛ք չի ների

Իր խոսքն ունի այսօր ասելու

Դիմակն աշխարհի դեն շպրտելու

Ոսկորներն ասես լեզու են առել

Տեր-Զորից իրենց ձայնն են բարձրացրել

Պահանջում են արդար դատարան:

Այս բոլորը 9ա դասարանի և դասղեկ Խաչատրյանի մտահղացումն էր, որը սիրով ներկայացրին աշակերտները:

collage_photocat collage_photocat 1

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: