«Մենք եկել ենք դարերից և գնում ենք դարերով…»

20.04.2015              ուսուցիչ` Ս. Հարությունյան

Մեծ եղեռնի նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ցերեկույթի կարգախոսն էր «Մենք եկել ենք դարերից

Եվ գնում ենք դարերով…»

Ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին հայ մտավորականների`Գր. Զոհրապի, Տիրան Քելեկյանի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Թլկատինցու, Երուխանի, Ռուբեն Զարգարյանի, Կոմիտասի գործունեությունը: Մտավորականներ, որոնք իրենց միտքն ու տաղանդը աշխարհի համալսարաններում էին կռել, որպեսզի ծառայեին իրենց ժողովրդին և օսմանյան բռնատիրությանը, բայց հոշոտվեցին մարդակեր բորենիների ճիրաններում:

Հնչեցին բիրտ իրականությանը հակադրվող, բայց իրականության չափ շոշափելի, նրանց հոգու երազը մարմնավորող բանաստեղծություններ:

Ինչ փույթ կյանքը մեռնող,

Երբ որ երազը կապրի,

Երբ որ երազն անմահ է     Դ. Վարուժան

Ոճիրն իրականացրած ոճրագործները չխուսափեցին հատուցումից, ամենուր նրանց հետապնդեց և պատժեց հայվրիժառուների արդար ցասումը:

Աշխարհի առաջադեմ մարդիկ դատապարտեցին մեր ժողովրդի նկատմամբ իրականացված ոճիրը: Փորձեցին ձեռք մեկնել:

Մեր երախտապարտ ժողովուրդը չի մոռացել նրանց և նրանց գործերը`Արմին Վեգներ, Յոհաննես Լեփսուս, Անատոլ Ֆրանս, Ֆրիտյոֆ Նանսեն:

Թվեցին մեր ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը դատապարտած և ցեղասպանությունը ճանաչած երկրները:

Ցերեկույթի ընթացքում հնչեցին Կոմիտասի հոգու ցավի բարձրակետը մարմնավորող «Մեղա Տեր»  պատարագից հատվածներ, Ֆ. Մարտիրոսյանի և Միքայել Սոնի «Never Again» երգի տեսագրությունը, «Գինի լից» տեսաժապավենամփոփեցին «Ապրելու ապրիլ» երգով:

collage_photocat 1               collage_photocat

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: