«Ցեղասպանությանը զոհ գնացած գրողները հավերժության մեջ»:

10h1 դասարանի հայ գրականության դասը նվիրված էր Մեծ եղեռնի 100-ամյակին /ուս. Ա.Իսկանդարյան/: Այն կրում էր «Ցեղասպանությանը զոհ գնացած գրողները հավերժության մեջ» խորագիրը,և ու ներ 2 կարգախոս`, : Դասասենյակը կահավորված էր եղեռնի պատմությանը նվիրված նյութերով, որոնք բովանդակությամբ համապատասխանում էին խորագրին և կարգախոսներին: Դասի տրամաբանական շղթան զարգանում էր 1915-2015 գծով:
Դասի սկզբնամասում բնութագրվեց հայոց եղեռնը 1915թ. «Նյու-Յորք Թայմզ» թերթում գրված խոսքերով ապա աշխարհի տարբեր լեզուներով արտասանվեցին «Ես հայ եմ»՝ նախադասությունը`ի նշան աշխարասփյուռ հայության, որոնք բոլորը միացան «Ես հայ եմ» նախադասությամբ:
Դաս-միջոցառման հիմնամասը աշակերտների վերլուծական խոսքն էր Ռ. Սևակի, Ռ. Զարգարյանի, Երուխանի և Թլկատեցու մասին: Արձակ խոսքն ընդմիջվում էր համապատասխան բանաստեղծություններով և արձակ հատվածներով:Ի դեպ աշակերտների խոսքերն ամփոփված եին Ռ. Սևակի հանճարեղ վեցատողով.
Ո՞վ կուլա այսպես խշտյակիս շեմքին.
— Քո՛ւյր, ղարիպն է, բա՛ց…
Կմախք մը կ՚անցնի դուրսեն լալագին.
— Սո՛վն է, դուռդ բաց…
Տապա՞րն է ջախջախ դրանըս կուրծքին.
— Ջա՛րդն է, դուռդ բա՛ց…

Դասի երկրորդ մասի հերոսը Հրանտ Դինքն էր՝ 2004թ. «Ռադիքալ» թերթին տված հարցազրույցով: Այն ուներ դաստիարկչական կարևոր նշանակություն. Լինել տոկուն, ազատ, արժանապատիվ և ազգայինն ամենից վեր դասող, բայց և համամարդկայինը գիտակցող քաղաքացի ու հայ:
Աշակերտները ուսումնասիրել էին և վերարտադրեցին հատվածներ Հասան Ջեմալի «1915թ. Հայոց Ցեղասպանություն»,Ֆեթհիյե Չեթինի և գրքերից`արտահայտելով իրենց կարծիքը:
Դասի հիմնամասն ամբողջացվեց վերնագրով հինգ շարադրություններից հատվածներով,որոնք ներկայացնում եին սեփական տոհմի առնչությունը Մեծ եղեռնին :Գրված էջերը փակվեցին խորհրդանիշ անմոռուկի հինգ թերթիկներին:
Դասն ավարտվեց ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս պապի ելույթից մեջբերված խոսքով, որ հայոց ցեղասպանությունը «Հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի»:
Կոմիտասի «Պատարագի» հնչյուններով սկսված դասն ավարտվեց Ծիծեռնակաբերդում «Ավե Մարիա» երգի՝ Շառլ Ազնավուրը,եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում`Ծիծեռնակաբերդում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: