Համադպրոցական միջոցառում

2015թ. ապրիլի  25-ին Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված «Հիշում  եմ  և  պահանջում» խորագրով ցերեկույթ, որին մասնակցում էին Վանաձորի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան հ.11/ավագ/ դպրոցի աշակերտները : Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի ուսուցիչներ Գ. Ժամհարյանը, Ա. Սարուխանյանը, Ն. Բարիկյանը:

Միջոցառումը սկսվեց «Հայաստան» երգով, որը բարձր մակարդակով կատարեց 11-րդ դասարանի աշակերտուհի Աննա Զուրաբյանը: Երգը ուղեկցվում էր Արևմտյան Հայաստանի բնանկարներով:

Սովորողները հակիրճ, բայց հուզիչ շարադրանքով ներկայացրին հայ ժողովրդի անցած ճանապարհը՝ մաքառումներով, լուսավոր հաղթանակներով և ձեռքբերումներով:

Ցերեկույթին հուզմունքի յուրատիպ գուներանգ հաղորդեցին այն խորհրդնիշ- կերպարները, որոնք ներկայացնում էին ժողովրդի հոգու և պատմական հիշողությունները:

Բեմական հետաքիր լուծում էր «պտտվող  անմոռուկը». անմոռուկ հիշեցնող հագուստով աշակերտները Մեծ եղեռնին նվիրված կարճ, բայց դիպուկ տողերով ստեղծեցին ապրումների և հույզերի անմոռանալի զգացողություն:

Միջոցառման ընթացքում աշակերտների հրաշալի կատարմամբ հնչեցին Արևմտյան Հայաստանի երգային մշակույթի գոհարներ:

Ներկաները հուզվեցին, երբ բեմում երևացին Դ. Վարուժանի, Ռ. Սևակի, Կոմիտասի, Արաքսի Վարուժանի, Կլարա Զոհրապի, Ռ. Սևակի կնոջ բեմական կերպարները:

Բեմականացված գողտրիկ դրվագները նրբին գուներանգներով ներկայացրին հայ հանճարների և նրանց նվիրյալ կանանց հիշողությունները, վերջին օրերի ապրումները:

Միջոցառման ավարտը խորհրդանշական էր. մանուկը գրկին մայրը մենախոսում է՝ հավատացնելով, որ մոտ է լուսավոր այն օրը, երբ իր զավակն ապրելու է իր նախնյաց երկրում:

Տպավորիչ էին թուրք մարդուն ուղղված խոսքերը. «Մեռցրո՛ւ քո մեջ հոգեկործան ու եղեռնահամ սև ատելությունդ: Մի՛ ժխտիր մեղքդ»:

DSC07579 DSC07585 DSC07598 DSC07602 DSC07638 DSC07647

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: