Միջոցառում`նվիրված Ա. Ս. Պուշկինի ծննդյան 216-ամյակին

Միջոցառում`նվիրված Ա. Ս. Պուշկինի ծննդյան 216-ամյակին
Հունիսի 5-ին Ստ. Զորյանի տուն –թանգարանում Գրիբոյեդովի անվան N 11 ավագ դպրոցի սաները`ղեկավարությամբ Նատալիյա Նալբանդյանի և ուսուցիչներ Մարնա Պետրոսյանի, Նաիրա Բարիկյանի և Նաիրա Դայանի կազմակերպել էին միջոցառում`նվիրված մեծանուն գրող Ա.Ս. Պուշկինի հայտնի և անհայտ սերերին: Միջոցառումը կրում էր <>խորագիրը:
Մեկը մյուսին հաջորդելով` իրենց անզուգական ելույթներով ներկաներին հիացրին այն աշակերտուհիները, ովքեր հանդես եկան այն կանանց դերերում, ում սիրել և մեծարել էր բանաստեղծը . Ե. Բակունինա`Պուշկինի առաջին երիտասարդական սերը, Ե. Գոլիցինա`Պետերբուրգում սրահների տիրուհի, Կալիպսո Պոլիխրոնի`ազգությամբ հույն գեղեցկուհի, Ա. Ռիզնիչ`ավստրիացի բանկիրի դուստրը, Ա.Բարատինսկայա- Աբամելիք`հայ հայտնի ազնվական ընտանիքի դուստրը և այլն:
Հնչեցին Ա.Ս. Պուշկինի լավագույն բանաստեղծությունները`նվիրված իր սիրելի կանանց:
Միջոցառումն ամբողջացվեց Պուշկինի մեծագույն սիրո`Նատալիի հայտնությամբ և նրանց կատարած անզուգական վալսով: Այս հրաշալի ցերեկույթին հրավիրված էին նաև տասնվեց տարի առաջ նույն դպրոցում, նույն բեմի վրա կազմակերպված նմանատիպ միջոցառման մասնակիցներից մի քանիսը, ովքեր հանդես էին եկել սիրելի կանանց դերերում և կարծես հայելու միջոցով ետ էին նայում անցյալում թողած իրենց գեղեցիկ հուշերին:
Սեր, ներշնչանք, սրտի տրոփյուն, անմնացորդ նվիրում. ահա այն ամենը, ինչ ապրել և զգացել է տաղանդաշատ բանաստեղծը:
Եվ ծփում էր նրա հոգին սիրո անհատակ ծովում`ամբողջացնելով և վեր հանելով նրա մարդկային հոգու անվերջանալի գաղտնիքները:

collage_photocat2

collage_photocat 15

collage_photocat 1

collage_photocat 2

collage_photocat 3

collage_photocat4

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: