Մարդկային հոգու ճարտարապետը

N.Sahakyan

Մարդկային  հոգու ճարտարապետը

ՈՒսուցչի օրվա  կապակցությամբ ՀՀ  ԿԳ  նախարար Արմեն Աշոտյանը  կրթության  ոլորտում ունեցած ավանդի համար հուշամեդալներ և պատվոգրեր  հանձնեց հանրապետության շուրջ 44 մանկավարժների:

Կրթության ոլորտում իր փայլուն աշխատանքի, մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ունեցած  մեծագույն ավանդի համար  ՀՀ ԿԳՆ հուշամեդալով պարգևատրվեց  Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Ալբերտի Սահակյանը:

Հաճախ տասնամյակներ են հարկավոր լինում որևէ հաստատությունում լրջագույն փոփոխություններ  կատարելու համար: Նրա ղեկավարած կրթօջախում բարեփոխումները  բազմազան են, բազմակողմանի և արմատական: Պատկառելի կենսագրությամբ դպրոցն  արդիական դառնալու խնդիր ուներ, և այդ խնդիրն օր օրի լուծվեց որոնող, ստեղծագործող, պրպտուն միտք ունեցող տնօրենի կողմից:

Գիտելիք, կրթական բարձր մակարդակ. այս կարևորագույն նպատակին հասնելուն հետամուտ` տնօրենը չի մոռանում, որ դպրոցն ամենից առաջ խնդիր ունի դաստիարակելու օրինակելի քաղաքացի: ՈՒստի նա արել է հնարավորը աշակերտների բարոյական, հայրենասիրական, ազգային, գեղագիտական դաստիարակության ուղղությամբ:

Դպրոցն ակտիվորեն մասնակցում է տարբեր միջոցռումների. վկան` միջազգային և հանրապետական օլիմպիադաներում մասնակցած դպրոցի սաների վաստակած մրցանակները:

«Առանց անցյալի ճիշտ արժևորման, առանց ավանդույթների վրա հիմնվելու` չի կարող լինել արժանապատիվ ներկա»,- սիրում է կրկնել տիկին Ն.Սահակայանը: Նա արժանիորեն է գնահատում դպրոցի պատմությունը, անցյալը, կրթօջախի հեղինակությունը կերտող ուսուցիչներին, վետերաններին, ովքեր թեև այլևս դպրոցում չեն աշխատում, բայց շարունակում են կապված մնալ դպրոցին:

Օրհնյալ է Ձեր գործը, հարգելի՛ տնօրեն, թող Աստված օրհնի և բարի իրականացում պարգևի Ձեր բոլոր երազանքներին:

 

Դպրոցի  անձնակազմի  կողմից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: