Մի փոքրիկ արև մեր սրտում… «Բարի՛ն արա»

Վանաձորի №11 ավագ դպրոցը «Բարի՛ն արա» ծրագրի շրջանակներում դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացրեց «Մի փոքրիկ արև մեր սրտում»  խորագրով նախագիծը:

Նախագծի նպատակն էր օգնություն ցուցաբերել Դսեղ գյուղի 13-ամյա  բնակիչ Տիգրան Հովսեփյանին, որը 2006թ-ից հիվանդ է Ժուվինիլ ռևմատոիդ արթրիտ հիվանդությամբ: Նա ամսական ստանում է Ակտեմրա դեղամիջոցը՝ 600.000 դրամ արժողությամբ: Եթե չստանա դեղը, կդառնա անկողնային հիվանդ: Վիրահատությունը ցուցված է միայն հասունացման տարիքն անցնելուց հետո:  Ընտանիքի միակ աշխատողը մայրն է (ուսուցչուհի):

Մեր դպրոցի աշակերտական խորհուրդը շրջիկ արկղի միջոցով հավաքեց 133000 դրամ:

Դպրոցի շնորհալի երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես  վաճառքից գոյացած գումարը նույնպես նվիրաբերեցինք Տիգրանին /դրանց համար գին սահմանված չէր/: Մեզ աջակցեցին ՝

1.Լոռու մարզպետ պարոն Արթուր Նալբանդյանը ,Լոռու մարզպետարանի աշխատակազմը

2.Վանաձորի քաղաքապետ պարոն Սամվել Դարբինյանը ,քաղաքապետարանի անձնակազմը

3.Վանաձոր քաղաքի նոտար Մամիկոն Ասլանյանը

  1. Վանաձոր քաղաքի նոտար Անժելա Կիրակոսյանը
  2. Վանաձորի Տարոնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը
  3. Լոռու մարզի գլխավոր դատախազ Գրիգոր Էլիզբարյանը

7.Մոսկվա ռեստորանային համալիրի տնօրեն Գևորգ Հակոբյանը

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ համերգային ծրագիր /մեր աշակերտների մասնակցությամբ/, որի տոմսերի գումարը նույպես նվիրաբերեցինք Տիգրանին:

Բարեգործական ծրագրի ամբողջ հասույթը կազմեց 661.000 դրամ, որը համերգի ավարտին հանձնվեց երեխայի մորը:

 

 

Դպրոցի դաստիարակչական

         աշխատանքների կազմակերպիչ՝                                       Օֆելյա Մալյան

 

        

Это слайд-шоу требует JavaScript.

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: