«Ամենախելացին» հեռուստախաղի մեր ամենախելացի հաղթողը

«Ամենախելացին» չափազանց հետաքրքիր, յուրահատուկ ձևաչափով նախագիծ է, որն անց է կացվում մի քանի փուլով: Վոլոդյա Մազմանյանը, ցուցաբերելով փայլուն գիտելիքներ, կազմակերպվածություն, մտքի ճկունություն ու սրություն հաջողությամբ հաղթահարեց քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ փուլերը: Փայլուն հաղթանակներ տանելով՝ հայտնվեց եզրափակիչ փուլում: «Ամենախելացին» նախագծին մասնակցելուց հետո հրավեր ստացավ մասնակցելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղին:

— Ըստ Ձեզ՝ ո՞րն էր «Ամենախելացին» նախագծի 2 փուլերի հիշարժան պահը:

— Իհարկե, այն պահը, երբ հանձնեցին կրծքանշանը. մեկ քառորդ եզրափակիչը չափազանց բարդ ու լարված էր: Մինչև խաղի վերջ ամեն ինչ ինձ համար առկախ էր, անորոշ:

-Ինչպե՞ս եք գնահատում և վերաբերվում Ձեր հակառակորդին:

-Հակառակորդիս երբևէ չեմ թերագնահատել, սակայն կարևորում եմ նաև բախտի, հաջողակ լինելու գործոնը:

-Հեռուստադիտողը Ձեզ մոտ երբեք չի նկատում խուճապի, տագնապի, անհանգստության նշաններ: Ինչպե՞ս կբացատրեք:

-Անկեղծ ասած, և՛ հուզվում եմ, և՛ լարվում, սակայն տարօրինակ մի զորությամբ կարողանում եմ տիրապետել ինձ: Կիսաեզրափակիչ փուլում հուզմունքս գրեթե բացակայում էր, դա թերևս պայմանավորված էր  նրանով, որ նախորդ փուլում արդեն կուտակված որոշակի փորձ կար:

-Խաղի կանոնների մեջ ի՞նչ կփոխեիք:

-Խաղի ձևաչափը իդեալական է և փոփոխության կարիք չունի:

-Ինքներդ կցանկանայի՞ք դպրոցում կազմակերպել նմանատիպ խաղ:

-Նկատի ունենալով այն հանգամանքը, որ խաղն անչափ հետաքրքրում է իմ տարեկիցներին, համադասարանցիներին՝ ունեմ հետաքրքիր նախագծեր՝ կապված նոր ձևաչափով ինտելեկտուալ խաղերի հետ: Մտածում եմ, որ դպրոցում կարելի է կազմակերպել նմանատիպ խաղ՝ հիմքում ունենալով  թե՛ համաշխարհային, թե՛ հայկական նմանատիպ նախագծերի փորձը՝ ստեղծագործական մոտեցմամբ:

— Ինչպիսի՞ն եք խաղից, դպրոցից դուրս:

-Տպավորությունն այնպիսին է, թե ես միայն սովորում եմ, կարդում, բայց իրականում ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ: Իմ տարեկիցների նման սիրում եմ ֆուտբոլ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի երկրպագուն եմ:, երաժշտություն, հաճույքով եմ մասնակցում դպրոցում կազմակերպվող միջոցառումներին, ակտիվորեն զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, որի վառ վկայությունն է «Բարի՛ն արա» ծրագրին իմ մասնակցությունը: Մեծ ոգևորությամբ մասնակցեցի «Պուշկինի մտքի և հոգու տիրուհիները» միջոցառմանը՝ ներկայացնելով 19-րդ դարի մտավորական ազնվականի տիպիկ կերպարը…: Որքան ինձ հիշում եմ, մշտապես միջոցառումների, մրցույթների թոհուբոհում եմ եղել:

-Փոխվե՞լ են Ձեր երազանքները:

-Մանկուց երազում էի բժիշկ դառնալ, բայց երկու տարի առաջ մտադրությունս կտրուկ փոխեցի և հիմա երազում եմ դառնալ դիվանագետ:

-Ինչո՞ւ կանգ առաք դիվանագիտության ասպարեզի վրա:

-Ուսումնասիրելով պատմության փորձը՝ հասկացել եմ, որ մեր ժողովրդին անհրաժեշտ է պետական մտածողություն, պետականությունը ամեն ինչից բարձր դասելու անհրաժեշտություն: Հասկացել եմ մի բան. հայը միշտ էլ եղել է լավ զինվոր, մտավորական, գիտնական, բայց դիվանագիտության մեջ ունեցել է բացթողումներ՝ կապված ազգային հոգեկերտվածքի հետ:

-Բոլորս տպավորված էինք կիսաեզրափակչին Ձեր մասնակցությամբ: Օտարի աչքով ինչպիսի՞ն էր Ձեր խաղը, մասնակցությունը:

-Անկեղծ ասած, ինքս էլ զարմացա, թե որքան արագ , հանգիստ էի արձագանքում, պատասխանում հարցերին:

-Ինչպիսի՞ն են Ձեր տարեկիցները, ի՞նչ կմաղթեիք նրանց:

-Նրանք հետաքրքիր են, ինքնատիպ, սակայն պակասում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ պատասխանատվության, լրջության, կյանքում կայանալու, իբրև անհատ ձևավորվելու ձգտումը: Իմ հասակակիցներին կմաղթեի թեթև, բայց ոչ թեթևամիտ վերաբերմունք կյանքի նկատմամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: