Դեկտեմբերի 19-ին կայացավ «Ամենախելացին» հեռուստախաղի եզրափակիչ փուլը, որին մասնակցեց նաև մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վոլոդյա Մազմանյանը: Խիստ բարդ և մրցակցային պայքարի արդյունքում Վոլոդյան հասավ մինչև խաղի եզրափակիչ եռյակ, որտեղ փայլուն պատասխանեց հայ մեծանուն ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի մասին հարցերին:
Խաղի վերջնական արդյունքում «Ամենախելացին» խաղի մեր ամենախելացի մասնակիցը զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը:
Շնորհավորում ենք ևս մեկ բարձրունքի նվաճման կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ:
Реклама