Հերթական հաղթանակը

12776861_161772657542951_1203842161_o

2016թ փետրվարի 24-ից մարտի 6-ը Իրանի Իսլամական հանրապետության մայրաքաղաք Թեհրանում կայացան հունահռոմեական  և ազատ ոճի ըմբշամարտի թիմերի հավաքներ, որի ավարտին՝ մարտի 3-4-ը անցկացվեց «Յադեգար Իմամի» անվան գավաթի միջազգային խաղարկություն:

Մրցումներին մասնակցում էր նաև ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը, որի կազմում ընդգրկված էր նաև մեր դպրոցի 12հ2 դասարանի աշակերտ Մհեր Մարկոսյանը /մարզիչ՝Արամ Խանզադյան/: ՀՀ հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով գրավեց պատվավոր՝ երկրորդ տեղը: Իսկ մեր՝ արդեն փորձառու մարզիկը, անցկացրեց չորս հաղթական մենամարտ՝ իր ուժերը չափելով բելառուս, վրացի, հույն և պարսիկ ըմբիշների հետ: Ավելորդ  չէ նշելը, որ նրա հաղթանակները ևս նպաստեցին ընդհանուր թիմային հաշվարկում մեր թիմի հաջողությանը:

Շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում, որ ապագայում հայոց եռագույնը ծածանի հաղթական օլիմպիական պատվանդանին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: