Պոեզիան մեր կյանքում

1999թ.ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մարտի 21-ը հայտարարվել է Պոեզիայի միջազգային օր : Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցում մարտի 21-ին իսկապես թևածում էր պոեզիան:Օրն սկսվեց 11հ1 դասարանի բաց դասով / ուս՝ Ա.Իսկանդարյան/՝ <<Ի՞նչ է բանաստեղծությունն ինձ համար>>:

Ուսումնական մթնոլորտը պոետիկ էր. փակցված էին մեծերի ասույթներ բանաստեղծություն հասկացության և բանաստեղծի կոչման մասին, նկարներ, թեմատիկ պաստառներ Էդվարդ Գրիգի <<Պեր Գյունտ>> ստեղծագործության <<Առավոտ>>-ի  և <<Սոլվեյգի երգի>> հնչյուններն ասես կողմնորոշեցին դասի բանաստեղծական  ուղղվածությունը: Աշակերտները հայերենով ,ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով,իտալերենով, թուրքերենով ներկայացրին սիրելի բանաստեղծներից ընտրած ստեղծագործությունները՝ սեփական մեկնաբանություններով:

Դասին ներկա ուսուցիչներն ունկդրեցին Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի, Պ. Սևակի, Հ. Սահյանի, Ս. Կապուտիկանի, Ա. Պուշկինի, Մ. Ցվետաևայի, Կ. Սիմոնովի, Ա. Ախմատովայի, Է. Պոյի, Դ. Ալիգիերիի, Վ. Շեքսպիրի ստեղծագործությունները:

Դասն ավարտվեց բանաստեղծությունը վերլուծելու վարպետության ուսուցմամբ,որի նյութն էր Ե. Չարենցի<<Անվերնագիր>> բանաստեղծությունը:Այն խորհրդանշում էր դարերի գրողի հավերժության գաղտնիքը:

Նույն օրը  Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցի  7ա դասարանի աշակերտները դասղեկ Լուսինե Թադևոսյանի ղեկավարությամբ  կազմակերպել էին խոնարհումի և ոգեկոչման ցերեկույթ` նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:

Դժվար թե գտնվի մի հայ, ով ծանոթ չլինի մեծանուն գրողի ստեղծագործություններին, գոնե մեկ անգամ կյանքում լաց եղած չլինի Մարոյի համար, Գիքորի համար ցավով չհամակվի և լեռներում Սաքոյին չփնտրի:

Աշակերտների շուրթերով բեմահարթակից հնչեցին մեծ լոռեցու բանաստեղծությունները, խոհերն ու մտորումները:

Միջոցառմանը ներկա էին և  իրենց բարեմաղթանքի խոսքերն ու օրվա խորհուրդը ներկայացրին բանաստեղծուհիներ Լենա Անթառանյանը և Ռուզաննա Հովասափյանը, դպրոցի հայոց լեզվի և գրականության մասնախմբի նախագահ Անահիտ Իսկանդարյանը :Միջոցառման վերջում ամփոփվեցին <<Լավագույն ստեղծագործող>> և << Լավագույն ասմունքող>> մրցույթները: Հաղթողներին հանձնվեցին հուշ-գրքեր և պատվոգրեր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: