Դպրոցի բանավեճի ակումբը իր հերթական հաղթանակը ունեցավ

 

Մարտի 23-ին ՀՀ-ում Ամերիկյան դեսպանատունը Վանաձորի,Գյումրու,Կապանի,Մեղրիի և Երևանի Ամերիկյան անկյուններում կազմակերպել էր բանավեճ:
Բանավեճի թեման էր՝ <<Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիան կարող են ունենալ ընդհանուր ապագա>>:Մենք հանդես էինք գալիս կողմ դիրքորոշմամբ:
Միջոցառումը նվիրված էր <<Ներդաշնակության մեղեդի>>միջմշակույթային նախաձեռնությանը:Այն մեկ բեմում ներկայացնում է հայկական Բյութիֆայդ Փրոջեքթ ռոք խմբին,թուրքահայ հայտնի երգչուի ՝ Սիբիլին և ժողովրդական նվագարաններով հանդես եկող հայտնի թուրք երաժիշտների:
Միջոցառումն սկսվեց Ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչ Դիանա Սիթի և Ջինիշյան հիմնադրամի ներկայացուցչի բացման խոսքերով, որից հետո ներկայացվեց օրակարգը.
14:50 Մասնակիցների և հյուրերի ժամանում
15:00 Բացման խոսք
15:05 <<Ներդաշնակության մեղեդի>>տեսահոլովակի ցուցադրություն
15:10 Բանավեճի սկիզբ
15:45 Բանավեճի արդյունքների ամփոփում և մրցանակի հանձնման արարողություն
16:00 Online/Skype քննարկում բոլոր մասնակից քաղաքների հետ
17:00 Ավարտ
Ապա մասնակիցները և հանդիսատեսները դիտեցին երաժշտական տեսահոլովակը և հայտնեցին իրենց սուբյեկտիվ կարծիքները, որից հետո բոլոր 5 քաղաքներում ընթացավ միաժամանակյա բանավեճը :
Վանաձորում հաղթեց N 11-րդ դպրոցը՝ հավաքելով 5 միավոր(մասնակիցներ՝ Մազմանյան Վոլոդիյա,Խարազյան Արեն,Մարանդյան Մերի,Մաթևոսյան Մոնիկա,Սարգսյան Էդմոն,ղեկավար՝ Սուսաննա Ավագյան),իսկ 10 դպրոցի բանավեճի ակումբը հավաքեց 4 միավոր:
Բանավեճի արդյունքները հայտարարելուց հետո Ամերիկայն դեսպանատան ներկայացուցիչ Դիաննա Սիթը երեխաներին և ղեկավար ուսուցիչներին դեսպանատան կողմից նվիրեց Ամերկյան դեսպանատան հրատարակած գրքերը:
Այնուհերև ուղիղ երթով կամուջ հաստատվեց Ամերկյան դեսպանի,երգի հեղինակ՝ Ա.Սիմոնյանի և 5 քաղաքների Ամերիկյան անկյունների հետ:Երեխաները իրենց հուզիչ հարցերը տվեցին դեսպանին և երգի հեղինակին և ստացան պատասխանները:
Միջոցառումը շատ հետաքրքիր էր և ուսուցանող:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: