ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՅՈՒՄՐԻ

Վանաձորի Գրիբոյեդովի անվան հ.11 ավագ դպրոցի 2015-2016 ուստարվա կարգախոսներից մեկն էլ <<Մշակույթը հաղորդակցման միջազգային լեզու է>> միտքն է:Երևանյան այցելություններին այս անգամ հաջորդեց <<Թանգարանային Գյումրի>> էքսկուրսիան,որը կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Ա.Իսկանդարյանը և Գ. Դավթյանը 8բ և 11 հ1 դասարանների աշակերտների համար ապրիլի 23 ին:Ժամկետը պատահական չէր ընտրված.աշակերտները Հ.Շիրազի ծննդյան 101-րդ տարելիցը՝որպես դաս,անց էին կացնելու գրողի հուշ-թանգարանում: Դաս-միջոցառումն էր Հ. Շիրազի տուն-թանգարանում,որն անցկացրեց բանաստեղծի քրոջ թոռնուհին:Նրա կենդանի,Շիրակի բառ ու բանով համեմված հյութեղ խոսքը հարազատի սրտացավությամբ ու անմիջականությամբ վարակեց աշակերտներին ,որոնք էլ ընդմիջում էին էքսկուրսավարի խոսքը իրենց մանկական անկեղծ արտասանություններով: 8բ դասարանի աշակերտուհիները՝ Մանուչարյան Միլան,Խառատյան Սոսեն,Մանուկյան Էլենը,Բուդաղյան Աշխենը ևՆիազյան Էմիլյան.նվեր էին նախապատրաստել տուն-թանգարանին՝ կտավ՝<<Հ. ՇԻՐԱԶՆ ԻՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ>>;Տպավորությունը երկուստեք էր: Խանդավառությունը շարունակվեց նաև Իսահակայանի տուն-թանգարանում,որը,լինելով շուրջ 200 տարվա շինություն, ապշեցրեց իր ճոխությամբ և գեղեցկությամբ՝ աշակերտներին տեղափոխելով գրողի մանկության և պատանեկության տարիները: Թեմատիկ էքսկուրսիան ավարտվեց Մհեր Մկրտչյանի թանգարանում: Այստեղ հեգևոր մթնոլորտն ասես տիեզերական բովանդակություն ուներ: Աշակերտներին զարմացրեց մեծ դերասանի մարդկային կերպարը, որ ապրած տառապանքը՝ հաճախ անբնական ու անպատկերացնելի, բեմից վերադարձվել է հանդիսատեսին որպես ծիծաղ ու բարություն՝ հաստատելով Մհերի հերոսի հարցը.<<Դուն կրնա՞ս սև թուղթ ուտել>>: Այո՛, ինքը կրցավ՝ դառնալով ժպիտ պարգևող ամենատխուր մարդը, ով սիրեց իր երազները և ապրեց ու ապրեցրեց դրանցով: Քաղաքին հրաժեշտ տալուց առաջ աշակերտները եղան Յոթ վերքի եկեղեցում: Ճանապարհի վերջին կանգառը Ջարդի Ձորն էր, ուր աշակերտները ծանոթացան ազգային ազատամարտի հերոսների ու մտավորական մեծերի պատվին տեղադրված հուշարձան-խաչքարերին: Հիրավի, ապրիլի 23-ը աշակերտների համար լցվեց անչափելի ժամանակով և հավերժական ապրումներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: