Վիկտորինա մրցույթ

Վանաձորի պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետում արդեն ավանդույթ է դարձել մարզի և քաղաքի տարբեր դպրոցների աշակերտների այցը համալսարան, կազմակերպել և իրականացնել տարաբնույթ միջոցառումներ: Դրա վառ ապացույցն է հոկտեմբերի 25-ին կենսաբանաքիմիական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի դասախոս, ք.գ.թ., դոցենտ Ա. Ղազարյանի  և Ալեքսանդր Գրիբոեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի ՝քիմիայի  ուսուցչուհի Զինա Արաբաջյանի կողմից կազմակերպված Վիկտորինա մրցույթը, որին մասնակցում էին թիվ 11 ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:

Վիկտորինան ընթացավ բարձր մակարդակով աշակերտների ընդգծված ակտիվությամբ: Վիկտորինայի ժյուրիի անդամներն էին թիվ 11 ավագ  դպրոցի  կեսաբանության  ուսուցչուհի  Հ. Հովհաննիսյանը,  նույն  դպրոցի  քիմիայի  ուսուցչուհի  Ն. Օհանյանը և  քիմիայի   ամբիոնի դասա­խոս Ռ. Դավիթավյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ կենսաբանաքիմիական  ֆակուլտետի  դեկան, կ.գ.դ, դոցենտ Զ. Վարդանյանը: Նա նշեց, որ դպրոցների ուսուցիչները և բուհի ղեկավարությունը  ամեն ինչ անում են և ջանք չեն  խնայում  աշակերտների գիտելիքների ամրապնդման համար, որի  վառ ապացույցն է այսօրվա աշակերտների այցը մեր համալսարան:
Վիկտորինայի  ժամանակ զեկույցով հանդես եկավ կենսաբանաքիմիական ֆակուլտետի «Դեղագործական քիմիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նանե Պետրոսյանը «Հայկական այբուբենը և մետաղների հայկական անվանակարգումը» թեմայով:
Վիկտորինա մրցույթի նպատակն էր նպաստել աշակերտների մոտ բնագիտական գիտելիքների զարգացմանը և ամրապնդմանը, խորացնել աշակերտների բնագիտական գիտելիքների կարողությունները և ճանաչողական հմտությունները:
Վիկտորինա մրցույթին հաջորդեց հետաքրքրաշարժ փորձերը, որոնք կատարեցին կենսաբանաքիմիական ֆակուլտետի «Դեղագործական քիմիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Ինեսա Հովհաննիսյանը, Անի Մարուքյանը, «Դեղագործական քիմիա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Սվետլանա Մարկոսյանը և Աշոտ Հայրապետյանը:

Այսօրինակ համագործակցությունը մեծ հնարավորություն է տալիս  դպրոցականներին  տեխնիկապես հարուստ լաբորատորիաներում իրականացնել դիտարժան փորձեր: Աշակերտները մեծ ոգևորությամբ հետևում էին փորձերի ընթացքին. շատերի համար դա քիմիայի առաջին  փորձն էր. նման  հնարավորությունը դպրոցում չկա:

Աշակերտների ոգևորությունը մեծ էր: Քիմիայի ուսուցչուհի                     Զ. Արաբաջյանը շնորհակալություն հայտնեց  դասախոս Ա. Ղազարյանին՝  հոգատար վերաբերմունքի և համագործակցության համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: