Հերթական հաղթանակը

2016թ. նոյեմբերի 26-ին Երևանում ՀՀ Վճռաբեկ Դատարանում կայացավ <<Դատախաղ >> մրցույթի եզրափակիչ խաղը , որը կազմակերպվել էր << Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն >> ՀԿ-ի կողմից ,ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Դատական դեպարտամենտի աջակցությամբ : Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտական թիմը , որում ներկայացված էին 10-12-րդ դասարանների 5 աշակերտներ / Էրիկ Ասլանյան , Նարե Կոստանդյան, Մերի Մարանդյան , Էդուարդա Մարկոսյան, Արեն Խարազյան/, Դատախաղին այս անգամ ներկայացան որպես Դատախազական թիմ և դժվարին պայքարում հաղթեցին եզրափակիչ փուլ անցած Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ավագ դպրոցի Փաստաբանական թիմին: Հաղթանակը թիմի անդամների և նրանց՝ խաղին պատրաստած փորձագետ Տաթևիկ Մանուկյանի տքնաջան ու հետևողական աշխատանքի արդյունքն էր: Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց մաղթում նոր վերելքներ և հաղթանակներ : Ինչպես նշեցին կազմակերպիչները ` մրցույթը նպատակ ունի աշակերտների շրջանում բարձրացնել իրավագիտակցությունը , ուղղորդել նրանց մասնագիտական կողմնորոշումը , ինչպես նաև գիտակից ու բանիմաց , սեփական իրավունքների պաշտպանությանը հետամուտ ապագա իրավաբանների միջոցով հասարակության շրջանում ևս բարձրացնել նրանց իրավական պատասխանատվությունն ու տեղեկացվածությունը : Ինչպես նշեցին Դատախաղը գնահատող Վճռաբեկ դատարանի դատավորները , աշակերտներն ուներին իրավաբանության բաժնի առաջին կուրսի ուսանողների գիտելիքներ :
Խաղի ավարտին հաղթողները ստացան գերազանց մասնակցության վկայագրեր , ինչպես նաև << Բյուրոկրատ >> գրախանութից իրենց նախընտրած գրքեը գնելու դրամական պարգևներ : Ինչպես նշում էին իրենք ` աշակերտները , հաղթանակը խթան կլինի նաև հետագայում նոր բարձունքներ նվաճելու համար :
Շնորհավորում ենք թիմին ` արժանի հաղթանակի կապակցությամբ և մաղթում նոր ձեռքբերումներ :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: