10 լ և 11հ/լ1 դասարանների աշակերտների և ուսուցիչ Ն. Լ. Բարիկյանի կողմից կազմակերպված գրական –երաժշտական ցերեկույթը հագեցած էր Գ. Էմինի հայրենիքի, սիրո, կարոտի, հպարտության պատկերավոր ընկալումներով: Աշակերտները բոլորին սրտերին հասու խոսքի միջոցով ևս մեկ անգամ շրջեցին Հայաստանի լեռներում , վերապրեցին պատմական անցքերը, ունկնդրեցին Սայաթ Նովայի , Կոմիտասի երգերը:
Դպրոցականների և երիտասարդների շրջանում կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթում հաղթող ճանաչվեց մեր դպրոցի թիմը
14 Фев 2019 Оставить комментарий
Դպրոցականների և երիտասարդների շրջանում կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթում հաղթող ճանաչվելու կապակցությամբ տնօրեն Ն.Ա.Սահակյանը ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ հանձնեց տեսանյութը նկարահանող թիմին՝ ուսուցիչ Նաիրա Բարիկյանի գլխավորությամբ. Էլեն Մանգասարյան 12-րդ դասարան, Քրիստինա Ոսկանյան 12-րդ դասարան,Միլենա Հովսեփյան 12-րդ դասարան, Լինա Մեհրաբյան 11-րդ դասարան, Մերի Թումանյան 11-րդ դասարան:
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԸ կցել աշակերտների և ուսուցչի անձնական գործերին:
Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ
14 Фев 2019 Оставить комментарий
«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն մեկնարկած «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագրին մասնակցեցին նաև Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի սաները. Լուսինե Սանթոյան /11-րդ դասարան/, Աթոյան Տիգրան /11-րդ դասարան/, Աթոյան Գոռ /10-րդ դասարան/, Ավալյան Կարինե /10-րդ դասարան/, Սահակյան Անի /10-րդ դասարան/:
Ծրագրին մասնակցում էր նաև ուսուցիչ Սուսաննա Ավագյանը:
Վանաձոր քաղաքի ֆուտզալի գավաթի խաղարկության պատանիների մրցումներում Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11ավագ դպրոցի թիմը /ուսուցիչ՝ Ն. Ղարիբյան/ գրավեց պատվավոր առաջի տեղը։Շնորհավորում ենք։
08 Фев 2019 Оставить комментарий
Հերթական հաղթանակը
07 Фев 2019 Оставить комментарий
03.02.2019թ.Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի «Ապոլլոն֊11» թիմը մասնակցեց Վանաձորում կազմակերպված ՈՒՀԱ֊-ի,«Ա՜ լա լիգայի» 1/8 առաջնությանը և հաղթելով անցավ 1/4 փուլ։ Հաղթանակը ապահովեցին Արամ Մարանդյանը/ավագ/, Արգամ Մովսիսյանը,Տիգրան Աթոյանը, Էլեն Գևորգյանը,Լարիսա Վարդանյանը,Դավիթ Վասիլյանը,Անի Պետրոսյանը,Հրաչյա Սահակյանը Սուսաննա Ավագյանի ղեկավարությամբ։ Վանաձորից ընտրվել է հավաքական կազմ, որը մարտի վերջին մասնակցելու է 《Շանթ 》հեռուստատեսությամբ հեռարձակվող 《Հումորի լիգա》նախագծին։ 《Ապոլլոն11》թիմից հավաքականում թիմ ընդգրկվել են Արամ Մարանդյանը և Էլեն Գևորգյանը։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ մեր սաներին։
Այց ՎՊՀ-ի կենսաբանության ամբիոն բուհ –դպրոց համագործակցության շրջանակներում
06 Фев 2019 Оставить комментарий
2019թ. փետրվարի 5-ին Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11ավագ դպրոցի 11-րդ բնագիտական հոսքի դասարանի աշակերտները դասղեկ՝կենսաբանության ուսուցիչ Հ. Հովհաննիսյանի հետ մասնագիտական կողմնորոշման և բուհ –դպրոց համագործակցության շրջանակներում այցելեցին ՎՊՀ-ի կենսաբանական ֆակուլտետի կենսաբանության ամբիոն։Այցելությունը ուներ նաև գործնական ուղղվածություն։
Բարին արա
05 Фев 2019 Оставить комментарий
Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11ավագ դպրոցի 10բնագ. դասարանը/դասղեկ՝ Ն. Օհանյան/ «Խաչվող ուղիներ» սոցիալական ՀԿ-ի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից նախաձեռնած «Բարին արա-11» կամավորական ակցիային ակտիվ մասնակցության և բարի նախաձեռնություններով հանդես գալու համար արժանացել է շնորհակալագրի։