Հոգեբան

hogebՀոգեբանական ծառայությունը հանրակրթական համակարգի անհրաժեշտ բաղադրամասն է  և դպրոցական կրթության գլխավոր նպատակներից , որը ապահովում է լիարժեք հոգեբանական և  անձնային զարգացում յուրաքանչյուր երեխայի համար, նրա անհատական առանձնահատկությունների և կյանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունք, անձի կազմավորումը և անձի զարգացնող կենսակերպի ձևավարումը: Հետևաբար ուսումնադաստիարակչական պրոցեսը դառնում է ավելի կողմնորոշված դպրոցականի անձին, նրա անահատական հնարավորություններին, ընդունակություններին  և հետաքրքրություններին:

Անձի զարգացման համար մեծ նշանակություն  ունի հոգեկան առողջությունը, հոգեկան առողջական վիճակը, ֆիզիկական և սոցիալական հաջողությունը:

Դպրոցի հոգեբանը իր աշխատանքային գործունեությունը  պետք է իրականացնի հետևյալ ուղղություններով`

  1. Հոգեկանխարգելիչ աշխատանքներ:
  2. Հոգեախտորոշիչ աշխատանքներ:
  3. Անձի զարգացման և հոգեշտկման աշխատանքներ:
  4. Խորհրդատվական աշխատանքներ:

Հոգեկանխարգելիչ աշխատանք. մանկավարժի, երեխայի  և ծնողների մոտ ընդհանուր հոգեբանական գիտելիքների և դրանց կիրառման հմտությունների ձևավորում, դպրոցի բարենպաստ մթնոլորտի և երեխաների լիարժեք զարգացման պայմանների ստեղծում յուրաքանչյուր տարիքային փուլում: Երեխաների մոտ կենսական , ուսուցման և դաստիարակության պայմանների պատճառով առաջացած հոգեբանական գերբեռնվածության և անցանկալի հոգեվիճակների կանխում:

Հոգեախտորոշիչ աշխատանք. դպրոցում ուսումնառության ողջ ընթացքում երեխաների հոգեբանամանկավարժական ուսումնասիրում, նրանց անհատական առանձնահատկությունների բացահայտում, անձի ձևավորման և զարգացման, ինչպես նաև զարգացման շեղումների պատճառների որոշում:

Անձի զարգացման և հոգեշտկման աշխատանք. հոգեբանի ակտիվ ներգործությունը  երեխայի անձի ձևավորման գործընթացին: Մշակել ծրագիր համատեղ համագործակցելու համար` ուսուցիչ, ծնող և հոգեբան:

Խորհրդատվական աշխատանքներ. ինչպես անհատական , այնպես էլ խմբային խորհրդատվությունն է  ուսուցման, զարգացման, կենսական և մասնագիտական կողմնորոշում, հասակակիցների և մեծահասակների հետ փոխհարաբերությունների և այլ խնդիրների վերաբերյալ: