դեկտեմբեր 2012

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Գրիբոյեդովի անվան №11 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի  պատմության ուսուցչի թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և  հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):

Մրցույթին մասնակցոլու համար անձը պետք է ունենա ավագ դասարաններում աշխատելու առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ և  հանձնաժողովին ներկայացնի՝

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
  2. Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  6. Մեկ լուսանկար՝ 3×4,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00, բացի կիրակի օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 14:00-ին, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցում, հասցեն՝ Ազատամարտիկների պուրակ 1:

Տեղեկությունների համար զանգահարել՝  (0322) 2-09-37, (0322)2-21-30:

Оставьте комментарий