Դպրոցի կանոնադրություն

I.                   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության  Լոռու մարզի«Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոց» Պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ`դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում` հոսքային ուսուցմամբ միջնակարգ հանրակրթական  ծրագրեր իրականացնող    ուսումնական հաստատություն է :                                         Դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):
  2. Դպրոցը հանդիսանում է Հ Հ<< Լոռու մարզի Վանաձորի Գրիբոյեդովի  անվան             թիվ 11 միջն. դպրոց» Պետական ոչ առևտրային կազմակերպության (վկայական N03Ա056774,գրանցման թիվ 26.210.02086, տրվ. 22.01.2003թ) (այսուհետ՝ վարժարան) իրավահաջորդը:
  3. Դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):
  4. Դպրոցի գտնվելու վայրն է` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Ազատամարտիկների պուրակ 1:
  5. Դպրոցը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտա­վորու­թյունների համար պատասխանատու է այդ գույքով: Դպրոցն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  6. Դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:                                                      Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատա­կանաց­ման այլ միջոցները ձևավորելիս  հայերենին  զուգակցվում են  անգլերենը և ռուսերենը:
  7. Դպրոցն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  8. Դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել  oտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակեր­պու­թյուն­ների հետ:
  9. Դպրոցն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
  10. Դպրոցում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը և քարոզչությունն արգելվում են՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

II.ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

  1. Դպրոցի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (ընդհանուր) և հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացումն է: Միջնակարգ հանրա­կրթա­կան ընդհանուր ծրագրերը ներառում են նաև հոսքային  կամ  առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրեր:
  2. Դպրոցի գործունեության նպատակը սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման, անհատի բազմակողմանի զարգացուման, նրա առողջության պահպանման, ինչպես նաև ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծման ապահովումն է:
  3. Դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնա­վա­րու­թյան և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:
  4. Դպրոցը պատասխանատու է հանրակրթության պետական չափորոշչի, հանրակրթական պետական ծրագրի, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատ­կություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան կրթության բովանդակության ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:
  5. Դպրոցի կողմից հանրակրթություն իրականացնելիս հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

1) ուսումնամեթոդական, փորձարարական հետազոտական աշխա­տանք­ները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.

5) սովորողների սննդի կազմակերպումը.

6) սովորողների` տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սովորողների երկարoրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմա­կեր­պումը.

8 ) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամ­բար­­ներում սովորո­ղ­­­ների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:

6. Դպրոցը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.

3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում:

7. Դպրոցը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

III. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  1. Դպրոցը, ըստ կրթական մակարդակների իրականաց­նում է 3-րդ աստի­ճանի` միջնակարգ հանրակրթական  (հիմնական և լրացուցիչ)  ընդհա­նուր  ծրագրեր:                                                            Մինչև 2017-2018 ուսւմնակյան տարին  իրականացնում է 1-ին` և 2-րդ` (տարրական և հիմնական) աստիճանների հանրա­կրթա­կան (հիմնական և լրացուցիչ) ընդհանուր ծրագրեր:
  2. Դպրոցում ուսուցումն ու դաստիարակությունը իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համա­պա­տաս­խան:
  3. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դասարանում հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ`Նախարարության) սահմանած կարգով:
  4. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է դպրոցը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
  5. Հանրակրթական հիմնական ծրագրերի յուրաքանչյուր աստիճանի /տարական, հիմնական, միջնակարգ/  ավարտին  իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխա­նու­թյան ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:
  6. Դպրոցի շրջանավարտին, ըստ հիմնական և միջնակարգ կրթական մակարդակների տրվում է հանրակրթական ծրագրերի յուրացումը հավաստող ավարտական փաստաթուղթ` վկայական կամ  ատեստատ:
  7. Դպրոցի   փոխադրական դասարաներում( բացառությամբ արհեստագործական և ընդհանուր հոսքերի), հոսքային առարկաներից  տարեկան  դրական գնահա­տա­կան ունեցող  սովորողների համար, ման­կա­վար­ժա­կան խորհրդի  որոշմամբ,  սահմանվում են փոխադրական քննություններ   այդ  առարկաներից:            Քննական գնահատականը տվյալ առարկայի համար  համարվում է վերջնական գնահատական :
  8. Դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և ազատելը կատարվում է նախարարության սահմանած կարգով: Դպրոցում հանրակրթական հիմնական ծրագրերին համապատասխան ուսումնական գործընթացը կարող է իրականացվել խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:
  9. Դպրոցի դասարանների կազմավորման կարգը, ըստ սովորողների տարիքի, դասարանի խտության և սովորողների կողմից ուսումնասիրվող հանրակրթական հիմնական, ընդհանուր, այդ թվում՝ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի, սահմանում է հիմնադիրը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել դպրոցի լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին (այսուհետ` շահույթ)` կոլեգիալ կառավարման մարմնի`խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշմամբ:
  10. Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի՝

1) համաձայն ուսումնական պլանի.

2) խորհրդի որոշմամբ` շահույթի հաշվին:

11. Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառող­ջա­րա­րական ճամբարներում:

12. Համաձայն  նախարարության սահմանած կարգի, կարող են կազմակերպվել  բազմահամակազմ  դասարաններ:

13. Դպրոցում կարող է կազմակերպվել նաև անհատական ուսուցում` նախարարության սահմանած կարգով :

14. Դպրոցում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

15. Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշչով: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է` 34 շաբաթ: Ուսումնական շաբաթվա հնգoրյա կամ վեցoրյա տևողությունը սահմանում է դպրոցը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Ուսումնական տարվա ընթացքում հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ: Արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է նախարարությունը: Բացառիկ դեպքերում արձակուրդ­ների տրամադրման ժամկետները կարող են փոփոխվել նախարարության համաձայնությամբ:

17. Դպրոցը կանոնադրությամբ սահմանված կարգով ուսումնական պլանները կազմում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա:

18. Դպրոցն oրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված, նախարարության կողմից երաշխավորված կամ դպրոցի կողմից մշակված և նախարարության կողմից հավանություն ստացած առարկա­ներին:

19. Դպրոցի ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:

20. Սովորողների կողմից կրթական յուրաքանչյուր ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգ­ման կամ ատեստավորման անցկացման, փոխադրման և ավարտման կարգը սահմանում է նախարարությունը: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան:

21. Դպրոցից սովորողին այլ դպրոց տեղափոխելը և (կամ) ազատելը կատարվում են նախարարության կողմից սահմանված կարգով` հետևյալ դեպքերում՝

1) ծնողի դիմումի հիման վրա.

2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

22. Ուսումնական տարվա ընթացքում օրենքով սահմանված չափով դասերից բացակայած սովորողին քննություններին թույլատրելու, դասընթացը կրկնելու կամ դպրոցը թողնելու կարգը և դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

23. Առողջական վիճակի պատճառով դպրոց ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար դպրոցը կազմակերպում է տնային ուսուցում` համաձայն նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանի:

24. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է հիմնադիրը:

25. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք կարող են ուսումնառության մեկ ձևից անցնել այլ ձևի կամ փոխադրվել առանձնահատուկ կրթության այլ ուսումնական հաստատություն` համաձայն նախարարության սահմանած կարգի:

26. Դպրոցում ուսման մեջ բացառիկ հաջողությունների հասած, կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած դպրոցի շրջանավարտը սահմանված կարգով ներկայացվում է ուսման «Գերազանցության մեդալով» պարգևատրման: Տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող և կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած սովորողը պարգևատրվում է գովասանագրով, իսկ հիմնական դպրոցի շրջանավարտը, նախարարության սահմանած կարգով, գերազանցության վկայականով:

IV ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

  1. Դպրոցի կառավարման մարմիններն են`

1) հիմնադիրը.

2) նախարարությունը.

3) խորհուրդը.

4) դպրոցի տնօրենը:

2. Հանրակրթության կառավարման մարմինների իրավասությունները դպրոցի կառավարման ոլորտում սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ:

3. Հանրակրթության բնագավառում հիմնադրի իրավասություններն են՝

1) դպրոցի, ինչպես նաև նրա մասնաճյուղի հիմնադրումը, վերակազմա­կեր­պու­մը և լուծարումը.

2) հաստատում է դպրոցի օրինակելի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) սահմանում է  դպրոցի շահույթի տնօրինման կարգը.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

4. Նախարարության իրավասություններն են`

1) օրինակելի ուսումնական պլանների մշակումը և հաստատումը.

2) առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, դասամատյանների, գործածության երաշխավորված փաստաթղթերի ձևերի մշակման, փորձաքննության և հրատարակման ապահովումը.

3) օրենքով, կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում խորհրդի ձևավորմանը մասնակցելը,

4) վաղաժամկետ դադարեցնել (հետ կանչել) խորհրդի իր անդամների լիազորությունները.

5) դպրոցի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և նախարարության ընդունած նորմատիվ ակտերի կատարման, կրթական ծրագրերի իրականացման վերահսկումը՝ հանրակրթության պետական չափորոշչին համա­պա­տաս­խան.

6) հիմնադրի սահմանած կարգով ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը՝5 տարի ժամկետով.

7) նախարարության փորձագիտական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապե­տության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, տնօրենի լիազորությունների  վաղաժամկետ դադարեցումը.

8 ) դպրոցի կանոնադրության հաստատումը և դրանում կատարվող փոփոխությունները.

9) դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է`

ա. ամենամյա ծախսերի նախահաշիվը,

բ. դպրոցի հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակները,

գ. հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

10) դպրոցի ընդհանուր կառավարման իրականացումը, նրա բնականոն գործունեության ապահովումը և դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար պատասխա­նատ­վություն կրելը.

11) իր լիազորությունների սահմաններում դպրոցի կառավարման մարմինների` խորհրդի, տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենս­դրու­թյան և կանոնադրության պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.

12) դպրոցի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշիռը հաստատելը.

13) դպրոցին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, հիմնադրի որոշմամբ կամ կանոնա­դրու­թյամբ նախատեսված դեպքերում գույքի վարձակալության հանձնման համար համա­ձայ­նու­թյուն տալը.

14)  գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար համաձայնություն տալը.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ իրականացնելը:

5. Դպրոցի վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները սահմանվում են օրենքով:

6. Դպրոցի գործունեության վերահսկողությունն իրականացնում են`

1) հիմնադիրը և նախարարությունը.

2) Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:

7. Դպրոցն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ, որի լիազորությունները սահմանվում են օրենքով և կանոնադրությամբ:

8. Խորհուրդը ձևավորվում է նախարարության սահմանած կարգով:

9. Դպրոցի խորհրդի լիազորություններն են`

1) հիմնադրի սահմանած կարգով տնօրեն ընտրելը.

2) դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը հաստատելը.

3) հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացված նախահաշիվը, ինչպես նաև նպատակային ծրագրերը քննարկելը, որոնց քննարկումներին կարող է մասնակցել հոգաբարձուների խորհրդի լիազոր ներկայացուցիչը.

4) գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների վերաբերյալ տնօրենի ներկայացրած առաջարկությունները լսելը և դրանց հավանություն տալը.

5) հիմնադրի սահմանած կարգով դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները և համամասնությունները սահմանելը:

10. Խորհրդի անդամի պարտավորությունների և լիազորությունների դադարեցման դեպքերը սահմանվում են օրենքով:

11. Խորհրդի անդամների թեկնածուներ, ըստ նախարարության կողմից հաստատված խորհրդի ընտրության կարգի, առաջադրում են`

1) մանկավարժական խորհուրդը.

2) ծնողական խորհուրդը.

3) նախարարը.

4) տարածքային կառավարման մարմինը:

12. Նախարարությունը իր սահմանած կարգով հաստատում է խորհրդի անվանական կազմը տասնoրյա ժամկետում կամ խորհրդի ձևավորման կարգի պահանջների խախտման դեպքում`մերժում է խորհրդի անվանական կազմում առաջարկած անձի կամ անձանց թեկնածությունը:

13. Խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:

14. Դպրոցի տնoրենը չի կարող առաջադրվել դպրոցի խորհրդի կազմում:

15. Խորհրդի առաջին նիստը գումարվում է պետական լիազորված մարմնի (նախարարության) պահանջով` խորհրդի անվանական կազմի հաստատու­մից հետո յոթնoրյա ժամկետում:

16. Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամաս­նությամբ, փակ քվեարկությամբ, ընտրվում է խորհրդի նախագահ:

17. Խորհրդի նախագահը (նախագահողը)`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) նախագահում է խորհրդի նիստերը.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք:

18. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:

19. Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի (նախարարության), տնoրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, իսկ տնօրենի ընտրության ժամանակ` առնվազն վեց անդամ:

20. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տնօրենի ընտրության ժամանակ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամաս­նու­թյամբ:

21. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի:

22. Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ տնօրենի ընտրության նիստը կարող է նաև ձայնագրվել:

23. Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնoրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:

24. Խորհրդի անդամը դպրոցի տնօրենի պաշտոնակատար լինել չի կարող:

25. Դպրոցի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնoրենը, որի լիազորությունները, պաշտոնի նկարագիրը, ինչպես նաև պաշտոնի նշանակումը, պաշտոնից ազատումը, սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

26. Դպրոցի տնօրենը՝

1) խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցի զարգացման ծրագիրը,   հաստիքացուցակը` համաձայն մանկավարժական աշխատողների պաշտոն­ների անվանացանկի և նկարագրի, տարիֆիկացիան, շահույթի բաշխման նախագիծը.

2) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և մանկավարժների հաշվետվությունները.

3) մասնակցում է  խորհրդի նիստերին`խորհրդակցական ձայնի իրավունքով.

4) նախարարության կողմից հաստատված ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը.

5) իրականացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական և այլ կադրերի ընտրությունը`համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի, աշխատանքի ընդունումը, տեղաբաշխումը և աշխատանքային պայմա­նա­գրի լուծումը.

6) ուսուցչական աշխատանքի ընդունվելու բացառիկ դեպքը սահմանվում է   «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

7) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, կանոնադրության, պաշտոնի նկարագրի և աշխատանքային պայմանագրի համաձայն սահմանում է աշխատողների աշխատանքային պարտակա­նու­թյուն­ները, աշխատանքային ռեժիմը, ստեղծում պայմաններ նրանց մասնա­գի­տական որակավորման բարձրացման համար: Խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.

8 ) նշանակում է իր տեղակալներին, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբա­ժանում­ների (մեթոդական միավորումների) ղեկավարներին, կատարում է աշխատանքի բաշխում նրանց միջև՝ համաձայն կանոնադրության և Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոնների նկարագրերի.

9) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադա­սա­րա­նական և արտադպրոցական աշխատանքների կազմա­կերպ­ման, դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտա­կանու­թյուն­ների կատարման նկատմամբ.

10) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

11) ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատաս­խա­նատ­վություն կրթության որակի և բովանդակության համար.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման, ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, ինչպես նաև սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար.

13) համակարգում և հսկում է կառուցվածքային ստորաբաժանումների,   մանկա­վար­ժա­կան և այլ աշխատողների աշխատանքը.

14) սահմանում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում մասնաճյուղի կամ կառուցվածքային ստորաբաժանման իրավասությունները.

15) ապահովում է նախարարության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

16) ապահովում է կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը հանրակրթության կառավարման մարմինների հետ.

17) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը, սանիտարահիգիենիկ վիճակի, աշխատանքի անվտանգությանը և սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.

18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է  պայմաններ (տարածք, մասնագիտական, կազմակերպական, ինչպես նաև օրենքով չարգելվող այլ օժանդակություն) դպրոցում մանկական, երիտասարդական և այլ մանկապատանեկան հասարակական կազմակեր­պու­թյունների գործունեության համար.

19) սահմանված կարգով ձևավորում է դպրոցի սովորողների համակազմը, ապահովում նրանց սոցիալական պաշտպանվածությունը: Ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.

20) ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում.

21) կանոնադրությամբ սահմանված լիազորությունները իրակնացնելիս  համագոր­ծակ­ցում է  տարածքային  կառավարման լիազորված մարմնի հետ.

22) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության,  խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

23) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և դպրոցի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

27. Դպրոցի տնօրենը պարտավոր չէ կատարել դպրոցի կառավարման մյուս մարմինների Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

28. Տնoրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալը`անհնարինության դեպքում՝այլ անձ, ով դպրոցի խորհրդի անդամ չէ:

29. Տնօրենի լիազորությունները դադարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է նախարարության կողմից`պահպանելով կանոնա­դրու­թյան 67 կետի պահանջը:

30. Դպրոցի տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը՝

1) պատասխանատու է դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.

2) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում սովորողների ուսումնական ծանրաբեռնվա­ծությունը.

3) դպրոցի տնօրենի հետ համատեղ իրականացնում է հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ապահովում է նախարարության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնա­րա­րա­կանների կատարումը.

4) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնա­դաս­տիա­րակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվու­թյուններ.

5) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները, ընդհանրացնում և տարածում մանկավարժական աշխատանքի արդյունավետ փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.

6) կազմակերպում է սովորողների ուսումնական պարապմունքների հսկողություն, ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաս­տիա­րակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.

7) հսկում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը:

31. Դպրոցի տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)`

1) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը.

2) ապահովում է դպրոցի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.

3) կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ է ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին oգնություն ցույց տալու համար.

4) դպրոցի, նրա ստորաբաժանումների, մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում.

5) ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում դաստիարակչական գծով մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար.

6) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վար­վեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկո­ղու­թյանը.

7) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.

8 ) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ, նպաստում` հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.

9) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը:

32.  Դպրոցի տնօրենի` տնտեսական աշխատանքի գծով տեղակալը`

1) պատասխանատու է դպրոցի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, դպրոցի սանիտարա­հիգե­նիկ ու բարեկարգ վիճակի ուսումնական պարապմունքներին` դասա­սենյակ­ների ժամանակին նախապատրաստման հակահրդեհային պաշտպանության և սպասարկող, տեխնիկական անձնակազմի աշխա­տան­քի կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության տեխնիկայի համար.

2) միջոցներ է ձեռնարկում դպրոցի ուսումնանյութական բազան հարստաց­նե­լու և ամրապնդելու համար

33. Դպրոցի սովորողների հետ ուսումնադաստիարակչական  աշխատանքների կազմակերպիչը (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմա­կեր­պիչ)`

1) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության ճանաչողական բնույթի մանկապատանեկան միջոցառումներ.

2) նպաստում հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.

3) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի իրականացմանը.

4) պահպանում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

34. Դասարանի ղեկավարը`

1) դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ.

2) նպաստում է դպրոցի և ընտանիքի մանկավարժական միասնական պահանջների ապահովմանը սովորողների նկատմամբ.

3) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական oգնություն.

4) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, դպրոցի տնoրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկատվություն.

5) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ.

6) Դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին կարգապահական տույժի ներկայացնելու հարցը.

7) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը:

35. Կանոնադրությամբ, ինչպես նաև  հիմնադրի  կողմից  սահմանած << Հայաստանի   Հանրապետության հանրակրթական ուսումնական հաս­տա­տության  մանկա­վար­ժական աշխատողների պաշտոնների>> անվա­նա­ցա­ն­կով նախատեսված պաշտոնները ընդ­գրկվում են հաստատության հաստիքա­ցու­ցակում` <<Հանրա­կրթու­թյան մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետի  և  կանոնա­դրու­թյան 47-րդ կետի 9-րդ ենթակետի  համաձայն:

36. Դպրոցի ուսուցչի և մյուս մանկավարժական աշխատողների պաշտոնների, ցանկը և   նկարագրերը սահմանում է հիմնադիրը:

V. ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

  1. Դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավար­ժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, ծնողական, աշակերտական, հոգաբարձուների խորհուրդներ: Դպրոցում կարող են ձևավորվել խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարմիններ:
  2. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է մանկավարժական կոլեկտիվի օգոստոսյան առաջին նիստում: Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է տնօրենի հրամանով` մեկ ուսումնական տարի ժամկետով: Մանկավարժական խորհրդի անվանական կազմը արձանագրվում է մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանում: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով՝

1) քառասուն մանկավարժներից ավելի համակազմ ունենալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են՝ տնօրենը, ուսումնական և դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները, ծնողական խորհրդի, հոգաբարձումների խորհրդի մեկական ներկայացուցիչներ, արհմիութենական կոմիտեի նախագահը, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 մանկավարժներ, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ.

2) մինչև քառասուն մանկավարժներից կազմված համակազմի դեպքում դպրոցի բոլոր մանկավարժական աշխատողները համարվում են մանկավարժական խորհրդի անդամներ:

3. Մանկավարժական խորհուրդը, նախարարության սահմանած կարգով, իր կազմից, գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի անդամության թեկնածուներ:

4. Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝

1) դպրոցի զարգացման ծրագիրը և ներկայացնում  է այն խորհրդի քննարկմանը

2) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակու­թյուն­ներին նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.

3) ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.

4) հանրակրթական ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր.

5) դպրոցում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական (տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլ բնույթի) ծառայություններ մատուցելու հարցը.

6) ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:

5. Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում՝

1) դպրոցի աշխատանքային ռեժիմի և աշխատանքային շաբաթվա տևողության մասին.

2) դպրոցի  հոսքերի ձևավորման մասին.

3) սովորողներին դասարանից-դասարան (այդ թվում՝ դպրոցի կազմում` հիմնական կրթության 2-րդ մակարդակից 3-րդ մակարդակ փոխա­դրվելիս) փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու և նույն դասարանում մնալու մասին.

4) դպրոցի փոխադրական (10-11-րդ) դասարաններում տարեվերջյան քննություններ սահմանելու մասին.

5) սովորողներին քննություններին թույլատրելու, գովասանագրով պարգևատրելու մասին.

6) որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու մասին.

7) բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման և քննությունների անցկացման ժամանակացույցի մասին.

8 ) սովորողներին վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.

9) դպրոցի շրջանավարտներին ավարտական փաստաթուղթ տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու մասին.

10) օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում կիրառելու մասին.

11) դպրոցի     ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման մասին

12) դպրոցի ուսումնական գործընթացին վերաբերող այլ հացերի մասին:

6. Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է դպրոցի տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), որն ի պաշտոնե խորհրդի նախագահն է:

7. Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է անդամներից ընտրված մշտական քարտուղարը, որի բացակայության դեպքում ընտրվում է նոր քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրու­թյուն­ների բարեխիղճ կազմման համար, նիստի արձանագրությունը՝ կազմվում է եռօրյա ժամկետում, ստորագրվում և վավերացվում է խորհրդի նախագահի կողմից: Մանկավարժական խորհրդի նիստը հնարավորության դեպքում կարող է ձայնագրվել:

8.Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր`

1) տնօրենի նախաձեռնությամբ.

2) մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ.

3) նախարարության  նախաձեռնությամբ:

9. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր մանկավարժները կարող են ներկա գտնվել նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

10. Անհրաժեշտության դեպքում մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդակցական ձայնի իրավունքով, հրավիրվում են` ծնողներ, աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ և այլ անձինք: Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է դպրոցի աշխատակիցներին մանկավարժական խորհրդի նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Մանկավարժական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ: Մանկավարժական խորհրդի նիստը իրավազոր է, եթե դրան մասնակցում են մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, իսկ խորհրդի ընտրության ժամանակ` առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:

11. Խորհրդի անդամների ընտրությունն անցկացվում է փակ քվեարկությամբ: Ընտրված են համարվում երկու առավել ձայն հավաքած ներկայացուցիչները:

12. Մանկավարժական խորհրդի անդամների ձայների հավասար բաժանվելու դեպքում ընդունվում է տնօրենի առաջարկը: Եթե տնօրենը համաձայն չէ մանկավարժական խորհրդի ընդունած որոշման հետ, վերջնական որոշումը կայացնում է նախարարը` մեկ շաբաթվա ընթացքում:

13. Մանկավարժական խորհրդի որոշումների կատարումը ապահովում է դպրոցի տնօրենը և պարբերաբար զեկուցում է մանկավարժական խորհրդին` արդյունքների մասին:

14. Մեթոդական միավորումները ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում։ Մյուս դեպքերում կարող են ձևավորվել մեթոդական միավորումներ հարակից առարկաների ուսուցիչներից։

15. Առարկայական մեթոդական միավորումը`

1) քննարկում է հանրակրթական առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները, և դրանց քննարկումների վերաբերյալ ուսուցիչներին  տալիս երաշխավորություններ.

2) ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և ներդնում գործնական աշխատանքում.

3) նպաստում է ուսուցիչների  որակավորման բարձրացմանը.

4) որակավորման տարակարգ չունեցող սկսնակ ուսուցիչներին նախապատրաստում է ատեստավորման.

5) կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական-մեթոդական, խորհրդակ-ցություններ, խորհրդատվություններ.

6) ուսուցիչներին հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն նվաճում-ներին, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական-մեթոդական ընթերցումներ.

7) սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն.

8 ) մանկավարժական խորհրդի  քննարկմանն է ներկայացնում առաջարկություն    ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման մասին.

9) կատարում է ուսումնական պլանով սահմանված դասաժամերի նախնական բաշխում մեթոդական միավորման անդամների միջև  և առաջարկություն է ներկայացնում դպրոցի տնօրենին.

10) կազմակերպում է դպրոցական օլիմպիադաներ, առարկայական մրցույթներ և այլ միջոցառումներ։

16. Տարբեր դպրոցների և ուսուցիչների նախաձեռնությամբ կարող են ստեղծվել միջդպրոցական մեթոդական միավորումներ։

17. Մեթոդական միավորումների նիստերը գումարվում են ամիսը առնվազն մեկ անգամ  և արձանագրվում են։

18. Դասարանների ծնողական խորհուրդները` նախագահ և երկուսից չորս անդամի կազմով ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից մեկ ուսումնական տարվա համար:

19. Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:

20. Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:

21. Դասարանական և դպրոցական ծնողական խորհուրդների նիստերը իրավազոր են, եթե դրանց մասնակցում են ծնողական խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումը արգելվում է:

22. Ծնողական դասարանական խորհուրդների նիստերին մասնակցում են դասղեկները, իսկ դպրոցականին` տնօրենը:

23. Համադպրոցական հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրավիրում է ընդհանուր ժողովներ: Ուսումնական տարվա ընթացքում, համաձայն դպրոցի ուսումնադաստիարակչական պլանի, հրավիրվում են դասարանականը` ոչ պակաս չորս անգամ, համադպրոցականը` երկու անգամ: Տնօրենի, ծնողական խորհուրդների և դասղեկների նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ համադպրոցական և դասարանական ծնողական ժողովներ:

24. Դպրոցի ծնողական խորհուրդը՝

1) դպրոցի խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան, իր կազմից առաջադրում է խորհրդի անդամության թեկնածուներ: Գրանցված թեկնածուներից ընտրված են համարվում փակ քվեարկությամբ առավել ձայն հավաքած երկու թեկնածուները.

2) դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժ-ների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխա­նատ­վու­թյան ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.

3) մասնակցում է դպրոցի վճարովի ծառայությունների կազմակերպման, պայմա-նագրերի կնքման և արտաբյուջետային միջոցների տնօրինման աշխատանքներին.

4) աջակցում է դպրոցին դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցության կազմակերպմանը.

5) լսում է տնօրենի հաղորդումը դպրոցի գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.

6) դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հար­ցե­րում ձևավորում է միասնական պահանջներ.

7) ներգրավում է ծնողներին սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.

8 ) օգնում է դպրոցին սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում.

9) մասնակցում է սովորղների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է  դպրոցի ուսումնա­նյու­թա­կան բազայի հարստաց-մանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.

10) մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաներին նյութական օգնություն ցույց տալու գործին.

11) աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.

12) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը դպրոցում.

13) ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ.

14) ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:

25. Դպրոցի ծնողական խորհուրդը համագործակցում է դպրոցի մանկավարժական և հոգաբարձուների խորհուրդների հետ:

26. Դպրոցի ծնողական խորհուրդը տնօրենի նկատմամբ անվստահությունը կարող է ներկայացնել դպրոցի խորհրդին:

27. Ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները:

28. Ծնողական խորհուրդը իր աշխատանքների մասին հաշվետվություն է տալիս խորհրդի կազմի վերընտրության ժամանակ:

29. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմա­կեր­պություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահման­ված կարգով:

30. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:

31. Հաստատության աշակերտական ինքնավարության բարձրագույն մարմինը դպրոցի բարձր դասարանների (6-12-րդ դասարաններ) աշակերտների ընդհանուր ժողովն է, որի նիստերին կարող են մասնակցել նաև ցածր դասարանների աշակերտները:

32. Նոր ուսումնական տարվա առաջին աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է հաստատության տնօրենի կողմից` սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

33.Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է՝

1) տարեկան առնվազն երկու անգամ աշակերտական խորհրդի նախագահի կողմից.

2) արտահերթ ժողով կարող է հրավիրվել` աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով.

3) դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ:

34. Աշակերտները կարող են ստեղծել նաև ըստ հետաքրքրությունների ակումբներ, միավորումներ, որոնք հանդիսանում են աշակերտական ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ:

35. Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) դպրոցի սեպտեմբերյան ժողովում ձևավորում է խորհրդակցական մարմին` աշակերտական խորհուրդ:

36. Աշակերտական ինքնավարության մարմինների (ընդհանուր ժողովի), դասարանական ժողովի, գործադիր մարմնի` աշակերտական խորհրդի, ինչպես նաև նրա ղեկավարության ձևավորման կարգը, լիազորությունները սահմանվում են դպրոցի կանոնադրությամբ և նախարարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակըրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ:

37. Աշակերտական խորհուրդը` ժողովրդավարության և ինքնավարության սկզբունք-ներին համապատասխան, անմիջականորեն աշակերտներին վերաբերող հարցերի մասին ազատորեն կարծիք է ներկայացնում դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններին:

38. Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցում է խորհրդի և մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը), որտեղ քննարկվում են աշակերտներին անմիջականորեն վերաբերող հարցեր:

39. Հոգաբարձուների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել դպրոցի գործունեությամբ շահագրգիռ անձինք, անհատ ձեռներեցներ, տեղական իշխանության ներկայա­ցու­ցիչ­ներ:

40. Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է առնվազն հինգ հոգաբարձուներից:

41. Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավասու է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

42. Հոգաբարձուների խորհրդի որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծա-մասնությամբ: Խորհրդի նիստեր գումարվում են տարվա ընթացքում առնվազն չորս անգամ: Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են:

43. Հոգաբարձուների խորհուրդը`

1) օժանդակում է դպրոցի համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, արտաբյուջետային ֆոնդի ձևավորմանը.

2) նպաստում է դպրոցի կողմից իրականացվող լրացուցիչ, ինչպես նաև օրենքին և դպրոցի կանոնադրությանը չհակասող այլ ծրագրերի իրականացմանը.

3) աջակցում է սոցիալական ծրագրերի իրականացմանն ու սովորողների ամառային հանգստի կազմակերպմանը.

4) լսում է իր հատկացրած միջոցների նպատակային ծախսման վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը.

5) մասնակցում է դպրոցի զարգացման ծրագրերի քննարկմանը.

6) իր կազմից ընտրում է դպրոցի մանկավարժական խորհրդի անդամ.

7) օժանդակում է այլ ուսումնական հաստատությունների հետ դպրոցի համագոր-ծակցությանը, միջազգային կապերի ստեղծմանը:

44. Հոգաբարձուների խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է ավագ հոգաբարձու` մեկ տարի ժամկետով:

45. Ավագ  հոգաբարձուն`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, հրավիրում է խորհրդի նիստ և վարում այն.

2) հոգաբարձուների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իրականացնում է հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն վերապահված  լիազորությունները:

46. Հոգաբարձուների խորհրդի տրամադրած ֆինանսական միջոցները մուտքագրվում դպրոցի արտաբյուջետային հաշվին: Այդ միջոցների օգտագործումը կատարում է դպրոցի տնօրենը` համաձայն խորհրդի կողմից հաստատված նախահաշվի: Խոշոր միանվագ մուծումների դեպքում` հոգաբարձուների խորհուրդը դպրոցին կարող է առաջարկել նպատակային ծրագիր:

47. Հոգաբարձուների խորհրդի անդամները, խորհրդակցական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել դպրոցի խորհրդի նիստերին, եթե քննարկվում է հոգաբարձուների խորհրդի առաջարկությունը: Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչը կարող է մասնակցել խորհրդի այն նիստին, երբ քննարկվում է հոգաբարձուների խորհրդի կողմից առաջարկված նախահաշիվը կամ նպատակային ծրագիրը:

48. Հոգաբարձուների խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմա­կեր­պություն, իսկ  կամավոր գույքային վճարների դեպքում`որպես հիմնադրամ և իր գործունեությունը կազմակերպել ՀՀ օրենսդրությամբ սահման­ված կարգով:

49. Դպրոցի տնoրենը, նրա տեղակալները, խորհրդի, ինչպես նաև խորհրդակցական մարմինների անդամները դպրոցի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող հանրակրթական դպրոցի:

VI.ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

  1. Դպրոցում կրթական գործընթացի մասնակիցներն են`

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` նախարարության, տարածքային կառավարման, տեղական ինքնակա­ռավար­ման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:

2. Դպրոցում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են Հայաստանի Հանրապե­տության օրենսդրությամբ և կանոնադրությամբ:

3. Սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

4. Դպրոցն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական oգնություն և սպասարկում, ինչպես նաև սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ:

5. Յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն, որն իրականացվում է դպրոցի բժշկական սպասարկ-ման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակեր­պու­թյան կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:

6. Դպրոցում կարգապահությունն ապահովվում է օրենքով, կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

7. Դպրոցի ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժեր:

8. Սովորողների համար հիմնադրի, նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցի, ինչպես նաև սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

9. Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունքը սահմանա­փակ­վում է օրենքով:

10. Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտակա­նություն­ները սահման­վում են օրենքով:

11. Սովորողի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս այն անձի կողմից, ում վրա դրված են այդ պարտականությունները, ըստ ծառայության, կրում են պատասխանատ­վու­թյուն օրենքով սահմանված կարգով:

VII.  ԴՊՐՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Դպրոցի սեփականությունը ձևավորվում է դպրոցի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև դպրոցի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
  2. Դպրոցն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հիմնադրի անունից լիազորված պետական մարմնի` նախարարության համաձայնությամբ հանձնելու վարձա­կա­լու­թյան, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Ամրացված գույքի oգտագործման արդյունքում դպրոցի ստացած եկամուտները դպրոցի սեփականությունն են:
  3. Դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները սահմանում է հիմնադիրը:
  4. Դպրոցը ֆինանսավորում է հիմնադիրը: Դպրոցի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
  5. Դպրոցի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի` կախված սովորողների թվից՝

1) դպրոցը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ   ֆինանսավորում.

2) լրացուցիչ ֆինանսավորման կարգը սահմանում է հիմնադիրը:

6. Դպրոցի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

1) հիմնադրի սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.

2) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կանոնադրությանը չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

7. Դպրոցի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` նախարարության  կողմից ընտրված աուդիտորի կամ հիմնադրի ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:

VIII.ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  1. Դպրոցը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Դպրոցի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե:
%d такие блоггеры, как: