օգոստոս 2012
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Գրիբոյեդովի անվան №11 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և գրականության, և անգլերենի ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցոլու համար անձը պետք է ունենա ավագ դասարաններում աշխատելու առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ և հանձնաժողովին ներկայացնի՝
- Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
- Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
- Անձնագրի պատճենը,
- Ինքնակենսագրություն (Ձև 4),
- Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
- Մեկ լուսանկար՝ 3×4,
- Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 19-ից մինչև oգոստոսի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00, բացի կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը տեղի կունենա օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ին, իսկ անգլերենի ուսուցչի թափուր տեղի մրցույթը` օգոստոսի 27-ին` ժամը 14:00-ին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցում, հասցեն՝ Ազատամարտիկների պուրակ 1: Տեղեկությունների համար զանգահարել՝ (0322) 2-09-37, (0322)2-21-30: