ԳԻՏԵԼՒՔԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ

ԳԻՏԵԼՒՔԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ Վանաձորի Ա.Ս Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում մեծ հանդիսավորությամբ նշվեց գիտելիքի և դպրության  տոնը`ազդարարելով 2016-2017 ուստարվա սկիզբը: Դպրոցի շնորհալի աշակերտները իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին տասներորդցիներին , ովքեր համալրեցին մեր աշակերտների շարքերը: ՀՀ պետական դրոշը բարձրացնելու պատիվը վստահվեց հանրապետական օլիմպիադաների հաղթող, օրինակելի աշակերտ Արեն Խարազյանին, հնչեց պետական օրհներգը:  Տասներորդցիներին ողջունեց  դպրոցի տնօրենը`ասելով, որ գիտելիքը ուժ է , լուսավոր ապագայի երաշխիք:

0_74bf1_111ef17d_xl1

Աշակերտական խորհրդի ընտրություններ

2016 թ. սեպտեմբերի 16-ին  դպրոցում տեղի ունեցան աշակերտական խորհրդի ընտրություններ, որին մասնակցեցին 10-12րդ դասարանի աշակերտները:Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց ՝ Աննա Արմենի Խաչատրյանը  /235 ձայն/:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ…

ՀՀ Անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված սեպտեմբերի 22-ին  Ա.Ս Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում տեղի ունեցավ  միջոցառումների շարք: Դասերի ավարտն ու սկիզբը ազդարարում էին ոգեշնչող հայրենասիրական երգերը:  Կազմակերպվեց հանդիսավոր  բաց դաս ` ազատամարտիկների մասնակցությամբ:  Աշակերտների շուրթերով հնչեցին հայ մեծերի խոսքերը անկախության խորհրդի վերաբերյալ: Իրենց ծանրակշիռ խոսքով հանդես եկան 37082 զորամասի  փոխգնդապետ Արսեն Սերյոժայի Բարոյանը, ենթասպաներ `Վահագ Վերանբեկի Խաչատրյանը, Պետրոս Մկրտչի Անդալյանը և Արթուր Սերյոժայի Աբովյանը: Համադպրոցական միջոցառման ավարտին աշխորհրդի անդամները հանդես եկան հետաքրքիր մտահղացմամբ և իրենց ձեռքերով պատկերեցին եռագույնը:

Это слайд-шоу требует JavaScript.