Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցի սաների ցուցահանդեսը Դիլիջանի Միջազգային դպրոցում

Դեկտեմբերի 5-ին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 10հ/պ և 10հ/բ դասարանների սաներ Մոնիկա Մաթևոսյանը և Գայանե Ավագյանը Դիլիջանի Միջազգային դպրոցում հանդես եկան իրենց ձեռքի աշխատանքներով(բատիկա,պաննո,տիկնիկ խամաճիկ): Ներկայացվեցին մոտ 50 աշխատանք: Ցուցահանդեսին ներկա գտնվեցին մոտ 250 աշակերտ ,UWC-ի անձնակազնը,տնօրինությունը և Ռուսաստանից ժամանած հյուրերը :

15267940_1117642335021391_1755070112606001754_n

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

Վանաձորի Ա.Ս. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում 2000թ-ից գործում է «Մաթեմատիկա» առարկայի անվճար խմբակ, որի նպատակն է աշակերտներին նախապատրաստել դպրոցական, մարզային և հանրապետական օլիմպիադաներին: Աշակերտներն իրականացնում է մաթեմատիկայի մեթոդմիավորումը նախագահ Ա.Սահակյանի գլխավորությամբ:

Նոյեմբերի 3-ին 8-10-րդ դասարանների թվով 14 աշակերտներ մասնակցեցին մաթեմատիկայի օլիմպիադայի ներդպրոցական փուլին /ղեկավար՝ Ա.Թունյան/: Նրանք տնօրեն Ն.Ա.Սահակյանի կողմից արժանացան խրախուսական պատվոգրերի: