Վանաձորի Ա.Ս.Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Ն.Ա.Սահակյանը շնորհավորում է իր սաներին և կոլեկտիվին:

dsc_6432

Սիրով շնորհավորում եմ բոլորիդ գալիք  Ամանորն ու Սուրբ  ծնունդը՝ ցանկանալով  խաղաղություն և բարօրություն բոլորիդ ընտանիքներին:

Ցանկանում եմ, որ գալիք տարում ավելանալով չպակասենք…

Գիտակից հասարակությունը պետականության հիմնաքարն է … լինենք այդ պետականության կրողն ու առաջամարտիկը՝ մեր մեջ տանելով անցյալի վառ հիշողություններն ու ապագայի պայծառ մտայնությունը:

Սիրելի՛ մանկավարժներ, բոլորիդ հոգիներում թող թևածի հավատը ազգանվեր մեծ գործի հանդեպ: Մտավորականի ձեր գրիչը բեղմնավոր գործին թող ծառայի:

Սիրելի՛  սաներ ձեզ մաղթում եմ ուժ և եռանդ, վստահություն և հավատ ձեր կարողությունների նկատմամբ, առողջություն և հաջողություններ գիտելիքների ձեռքբերման ու զարգացման ասպարեզում: