Վերջին զանգ 2017

2017թ մայիսի 26 –ը դեռ երկար կապրի Վանաձորի Գրիբոյեդովի անվան №11 ավագ դպրոցի  թե′ ուսուցիչների, թե′ ծնողների և թե′ հյուրերի սրտում: Կրթօջախի 105 սաները իրենց անկրկնելի կատարումներով, որ շաղախված էին գեղարվեստական և գեղագիտական ճաշակի բարձր դրսևորումներով,  հիացրին ներկաներին: Միջոցառումն առանձանում էր թե′ գեղարվեստական, թե′ կառուցվածքային յուրահատկությամբ: Դպրոցի և′ հաջողությունները, և′ ձեռքբերումները ներդաշնակորեն  ձուլված էին սովորողների ստեղծագործական մտքի թռիչքին ու երևակայությանը:

Շատ հուզիչ և յուրօրինակ էր տնօրենի խոսքը`ուղղված կրթօջախի սաներին:

Оставьте комментарий