Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը նշեց Գիրք նվիրելու տոնը

Փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրն ընտրվել է՝պայմանավորված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ՝տոնը վերականգնվել է դեռևս 2008-ից:
Այսօրը անակնկալներով լի էր նաև Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը ,որտեղ առանձնահատուկ կերպով էին նշում այս գեղեցիկ տոնը :
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Անահիտ Իսկանդարյանը,Լուսինե Թադևոսյանը կազմակերպել էին յուրատեսակ ֆլեշմոբ,որի ընթացքում աշակերտները շրջում էին միջանցքներում և արտասանում որևէ ստեղծագործություն ,իսկ հեղինակին գուշակող աշակերտը գիրք և շնորհակալական բացիկ էր ստանում,որում նշված էին գուշակած ստեղծագործության հեղինակը և ստեղծագործությունը :
Դպրոցն ամբողջությամբ ձևավորված էր գրքի խորհուրդը կարևորող հետաքրքիր պաստառներով,բացիկներով:
Հասկանալով գրքի տոնի խորհուրդը՝մեզանից յուրաքանչյուրը կարող է անակնկալ մատուցել իր սիրելի կամ հարազատ մարդուն՝գրքեր նվիրելով:

:

Оставьте комментарий