Հերթական հաղթանակը

2016թվ հոկտեմբերի 29-ին Երևանում ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանում կայացավ  հերթական Դատախաղը ,  որը  կազմակերպվել  էր << Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն >> ՀԿ-ի կողմից  և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ : Մեր դպրոցի  թիմը , որում  ներկայացված էին 10-12-րդ  դասարանների 5 աշակերտներ  /  Էրիկ Ասլանյան , Նարե Կոստանդյան, Մերի Մարանդյան , Էդուարդա Մարկոսյան, Արեն Խարազյան), Դատախաղին ներկայացան որպես Դատախազական թիմ և դժվարին պայքարում հաղթեցին Փաստաբանական թիմը ներկայնացնող Գյումրիի թիմին: Հաղթանակը թիմի անդամների և նրանց՝ խաղին պատրաստած փորձագետ Տաթևիկ Մանուկյանի լավ աշխատանքի արդյունքն էր: Նոյեմբերին կրկին Երևանում, այս անգամ ՀՀ Վճռաբեկ դատարանում կկայանա Դատախաղի III փուլը, որում էլ կորոշվի վերջնական հաղթողը: Մեր պատանի իրավագետների թիմն այս անգամ կպայքարի Ապարանի ավագ դպրոցի թիմի հետ:

Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց մաղթում նոր վերելքներ և հաղթանակներ: