2016թվ հոկտեմբերի 29-ին Երևանում ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանում կայացավ հերթական Դատախաղը , որը կազմակերպվել էր << Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն >> ՀԿ-ի կողմից և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ : Մեր դպրոցի թիմը , որում ներկայացված էին 10-12-րդ դասարանների 5 աշակերտներ / Էրիկ Ասլանյան , Նարե Կոստանդյան, Մերի Մարանդյան , Էդուարդա Մարկոսյան, Արեն Խարազյան), Դատախաղին ներկայացան որպես Դատախազական թիմ և դժվարին պայքարում հաղթեցին Փաստաբանական թիմը ներկայնացնող Գյումրիի թիմին: Հաղթանակը թիմի անդամների և նրանց՝ խաղին պատրաստած փորձագետ Տաթևիկ Մանուկյանի լավ աշխատանքի արդյունքն էր: Նոյեմբերին կրկին Երևանում, այս անգամ ՀՀ Վճռաբեկ դատարանում կկայանա Դատախաղի III փուլը, որում էլ կորոշվի վերջնական հաղթողը: Մեր պատանի իրավագետների թիմն այս անգամ կպայքարի Ապարանի ավագ դպրոցի թիմի հետ:
Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց մաղթում նոր վերելքներ և հաղթանակներ: